Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Անդաստանի արարողություն, որի խորհուրդը աշխարհի չորս կողմերի եւ Հայաստանի ու Արցախի օրհնությունն է եւ Մանուկների օրհնության կարգը, այնուհետեւ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ եւ կատարվեց Մանուկների օրհնության կարգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ