Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Պայքարող ժողովրդից խնդրում եմ մի քիչ էլ համբերել․ շաբաթների հարց է, մոտ ապագայում պահը լինելու է»․ Ժիրայր Սեֆիլյան

Ապրիլ 09,2022 18:10

«Ժողովուրդն անմիջապես պետք է ստանձնի իր ապագայի որոշման պատասխանատվությունը եւ ուղիղ ժողովրդավարության միջոցով ներկայացնի, պետք եղած դեպքում՝ պարտադրի իր կամքը։ Դրա արտահայտման միակ վայրը հրապարակն է։ Հրապարակում ժողովուրդը պետք է դառնա իշխանություն եւ հենց այստեղ ձեւավորի իր կամքն արտահայտող անցումային, ժամանակավոր կառավարություն»,-Ազատության հրապարակում այսօր «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով հարցադրումներին, թե ինչ են պատկերացնում, երբ ասում են, որ ազգային համաձայնության կառավարություն են ստեղծելու։

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ Արցախի եւ ՀՀ-ի հանդեպ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը գիշատչի պես է վարվում, որովհետեւ հրապարակը լեցուն չէ․ «Ժողովուրդն ԱԺԲ խորհրդին պետք է լիազորի ձեռնամուխ լինել ժամանակավոր կառավարություն կազմելու գործին այն պահից, երբ հրապարակը լեցուն լինի։ Խորհրդակցություններով կներգրավվեն ՀՀ եւ սփյուռքի այն գործիչներն ու ուժերը, որոնք ինքնիշխանության գաղափարին են նվիրված եւ պատրաստ են ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը։ Սա պետք է լինի հայ ազգի միակ գլխավոր օրակարգը»։

Ըստ Սեֆիլյանի՝ հիմա Ռուսաստանն աստիճանաբար թուլանալու է եւ արդյունքում ընդմիշտ հեռանալու է Հարավային Կովկասից, ուստի հայ ժողովրդի համար պահի ընտրությունը կարեւոր է․ «Այս դավաճան իշխանության ամեն րոպեն մեզ մեծ աղետներ է բերում։ Մենք տարիներ շարունակ պայքարել ենք։ Նպատակին հասնելու ենք հնարավորինս անցնցում կերպով։ Պայքարող ժողովրդից խնդրում եմ մի քիչ էլ համբերել․ շաբաթների մասին է խոսքը։ Մոտ ապագայում պահը լինելու է։ Այդ պատճառով այսօր չենք հայտարարում հաջորդ հանրահավաքի օրը, որովհետեւ այն հերթականը չի լինելու, այլ վճռորոշ։ Գալու ենք այստեղ եւ մնալու հրապարակներում այնքան, մինչեւ չհեռացնենք այս սրիկաներին եւ չստեղծենք ազգային կառավարություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ժիրո լավ էլի․․․․ մի 2 ամսից որ հարցնենք որ շաբատթվա մասին էիր ասում կասես որ տարին ունի 56 շաբաթ․․․․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930