Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չունենք երաշխիք, որ ՀՀ-ում չի արտադրվում կենսաբանական զենք»․ բողոքի ցույց ԱՄՆ դեսպանատան առաջ

Ապրիլ 09,2022 15:01

«Մենք փորձադաշտ չենք, Հայաստանը փորձադաշտ չէ։ Ո՛չ կենսաբանական զենքին, ո՛չ վիրուսներին»,-այս կոչերով այսօր «Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունը քայլերթ իրականացրեց դեպի ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն՝ հիմնավորումներ պահանջելով մեր երկրում գործող կենսաբանական լաբորատորիաների իրական գործունեության մասին։

«Ալյանս» կուսակցության երիտասարդական միության ղեկավար Դենիս Պողոսյանը հայտարարեց՝ միջազգային խաղացողների ձեռքին մենք չենք կարող գործիք լինել․ «Վերջերս ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը հայտնաբերել են կենսաբանական լաբորատորիաներ։ Պարզվեց, որ «լաբորատորիա» անվան տակ դրանցում արտադրվում է կենսաբանական զենք։ ՀՀ-ում գործում են կենսաբանական լաբորատորիաներ  եւ չունենք երաշխիք, որ դրանցում չի արտադրվում կենսաբանական զենք, որովհետեւ որեւէ մեկը թույլ չի տալիս, որ դրանցում տեղի ունենան միջազգային ստուգումներ, մոնիթորինգներ։ Դա պետք է անեն օբյեկտիվ, տարածաշրջանում հետաքրքրություններ չունեցող երկրները»։

Դենիս Պողոսյանի բնորոշմամբ՝ եթե պարզվի, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներում արտադրվում է կենսաբանական զենք, ապա դա կարժանանա հանրային պարսավանքի․ «Տեղ ու դադար չենք տալու։ Ունենք հիմնավորում, որ մեր երկրում գտնվող լաբորատորիաները ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից եւ օգտագործվում ոչ միայն ՀՀ-ի դեմ, այլեւ աշխարհաքաղաքական շահերի համար։ Համաձայն չենք, որ մեր երկրում կենսաբանական զենք արտադրվի։ Եթե ոմանք վստահ են, որ չի արտադրվում, ուրեմն պետք է թույլ տան միջազգային մոնիթորինգ անել։ Դա կարող են լինել Կանադան, Ճապոնիան, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը»։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում հայտնաբերված կենսաբանական լաբորատորիաների առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս հայտարարել էր․ «Կրեմլը հատուկ զեկուցում է ուկրաինական կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին՝ սեփական հարձակումներն արդարացնելու համար»։ Այս տարվա մարտին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին պնդումներն անհեթեթ են։ Կենսաբանական լաբորատորիաների թեմայի շուրջ Ռուսաստանն իր հերթին վերջերս պնդել է, որ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի գաղտնի կենսաբանական լաբորատորիա է գործում։

Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունների վերաբերյալ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ուսումնասիրությունը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    5րդ շարասյունը հստակ գրոհելու հրահանգ է ստացել Կրեմլից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930