ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան, ՍԴ դիմելու «չեմպիոն» Արամ Վարդեւանյանը հերթական հայցերն է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ։ ԱԺ նախագահի ընտրության արդյունքներն ու մյուս հարցերը ՍԴ-ում վիճարկելուց հետո այս անգամ էլ մտադիր է վիճարկել երեք տարբեր օրենքների սահմանադրականության հարցը։ Առաջինը վերաբերում է վարորդների համար խնդիր առաջացնող տուգանային միավորների կամ բալային համակարգի մասին օրենքին, երբ խախտման դեպքում, վարչական պատասխանատվությունից զատ, վարորդներից նաեւ բալեր են հանվում, ինչի հետեւանքով նրանք կարող են զրկվել վարորդական իրավունքից։
Երկրորդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հարցում են սահմանադրականության հետ կապված խնդիր տեսել եւ դա են փորձելու պարզել ՍԴ-ում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում