Փաշինյանն արդեն 4 տարի պաշտոնավարում է, ինչը հսկայական ժամանակ է որոշակի հաջողություններ արձանագրելու համար, խոստումների գոնե մի մասը կատարելու, մարդկանց կյանքի որակը փոքր-ինչ բարելավելու համար, սակայն նրա խոստացած ներդրումներն այդպես էլ գրվեցին սառույցին, իսկ «փայ մտնելուց» ազատված բիզնեսն այդպես էլ չծաղկեց։
Արդյունքում, իշխանությունների կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» փոխարեն տնտեսական խոր ճգնաժամի մեջ ենք հայտնվել։ Նախկինի համեմատությամբ մարդկանց սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ ընդհակառակը, անհամեմատ ավելի ծանր ու անտանելի է դարձել։ Անասելի գնաճի ու եկամուտների չավելացման պարագայում շատ քաղաքացիներ նույնիսկ ի վիճակի չեն իրենց տարրական պահանջները բավարարել։
Ի՞նչ կարելի է եզրակացնել այս ամենից։ Կա երկու տարբերակ. կա՛մ այն բոլոր մեղադրանքները, որոնք Փաշինյանը տարիներ շարունակ հնչեցնում էր նախկինների հասցեին, իրապես չափազանցված էին, կա՛մ էլ նախկիններին քննադատող իշխանությունները շարունակել են արատավոր երևույթների ավանդույթները, այն էլ՝ նոր թափով ու կատարելագործված տեմպերով։ Դե, գումարած ակնհայտ ապիկարությունը: Ի դեպ, այստեղ արդեն չի աշխատում «կառավարման բարդ ժամանակաշրջանի» լոզունգները։ Այսպիսի արդարացումներն ընդամենը անգործությունը քողարկելու պատրվակներ են։
Նույն հաջողությամբ նախկին իշխանությունների օրոք ևս բազմաթիվ խանգարող գործոններ են եղել: Ի դեպ, դրանք չեն խանգարել, որ եղած անարդարությունների, սխալների ու արատավոր այլ երևույթների համար ժողովուրդը նրանց «տուն ճամփի»: Ով ով, բայց Նիկոլը դա լավ գիտի… Ի դեպ, հետաքրքիր է, թե նույն Նիկոլը հիմա ինչ է «հպարտ քաղաքացիներին» առաջարկում ուտել…
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում