Ինչո՞վ էր մտահոգված հայաստանյան հասարակությունը 2016-18 թվականներին՝ Հայաստանի անվտանգությա՞մբ, Արցախի հարցո՞վ, Հայաստանի տնտեսական զարգացմա՞մբ, մեր երկրի արդիականացմա՞մբ… Ակնհայտ է, որ՝ ոչ: Մենք զբաղված էինք «Սաշիկի 50/50-ով», «Քոչարյանի 4 մլրդ-ով», արագաչափերով եւ վերջում՝ «Մանվելի տուշոնկայով»:
Դրանք խորհրդանիշներ էին, որոնց շուրջ հյուսվում էին քաղաքական առասպելները (հիշեցնեմ, որ առասպելը՝ միֆը, պարտադիր չէ, որ լինի սուտ): Դրանք էլ, իրենց հերթին, դարձան հեղափոխական PR-ի հիմքը, եւ ես շարունակում եմ պնդել, որ դրանով (ընդհուպ մինչեւ՝ ուսապարկի նման օժանդակ պարագաներ), զբաղվում էին արհեստավարժ քաղաքական տեխնոլոգները:
Վերը թվարկած առասպելների, միֆերի խորհրդանիշների թվում էր նաեւ «Մոնումենտի դղյակներ» հասկացությունը: Մեզ ասվում էր՝ ուզո՞ւմ եք համոզվել, որ իշխանությունները թալանչիներ են, հեռու պետք չէ գնալ, գնացեք Մոնումենտ եւ տեսեք, թե ինչ պալատներ են կառուցել ժողովրդից, պետական բյուջեից թալանած փողերով: Իսկ երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, նշվում էր, որ հիմա այդ ամենը վերադարձվելու է ժողովրդին՝ «կոպեկ առ կոպեկ», «քյաբաբ առ քյաբաբ»:
Բայց հիմա՝ ընդամենը չորս տարի անց, պարզվում է, որ այդ դղյակների տերերը շատ հանգիստ վաճառում են դրանք: Եթե առաջնորդվենք «թալանի վարկածով», ապա ստացվում է, որ կոռուպցիայի ճանապարհով ձեռք բերված գումարները լվացվում են, եւ հիմա կոռուպցիոներները կարող են այդ գումարներն օգտագործել միանգամայն օրինական ճանապարհով:
Այստեղ կարող է լինել երկու բացատրություն՝ կամ դղյակները կառուցվել են մաքուր փողերով, եւ քյաբաբների ու դրանց վերադարձի մասին խոսակցությունները պարզապես քարոզչական հնարքներ էին, կամ էլ՝ այդ պալատներն իսկապես կոռուպցիայի հուշարձաններ են, եւ վաճառքն իրականացվում է պետական կոռուպցիոն օղակների թողտվությամբ: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ երկրորդ ենթադրությունն ավելի ճիշտ է:
Ինչո՞վ են վտանգավոր միֆերը, երբ դրանք օգտագործվում են անազնիվ նպատակներով: Դրանք մոռացնել են տալիս ավելի կարեւոր, ավելի կենսական խնդիրները:
Ռուսաստանցիների մեծամասնությունն, օրինակ, համոզված է, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք դիմադրում են ռուսական բանակի ներխուժմանը, «բանդերականներ» են եւ «նացիստներ», որոնց պետք է ոչնչացնել: Նման մոտեցումը ոչ միայն մարդկանց դարձնում է անհանդուրժող եւ դաժան, այլեւ շեղում է նրանց ուշադրությունը Ռուսաստանի իրական խնդիրներից:
Ճիշտ նույն ձեւով, Հայաստանի հասարակությունը, որն ապրում էր եւ զգալի չափով շարունակում է ապրել «թալանչիներից վրեժ լուծելու» միֆերով, պատերազմի պահին չէր կարող ուժերը մոբիլիզացնել՝ Արցախը եւ, վերջին հաշվով, հայկական պետականությունը փրկելու համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փափուկ ուժը իրենից ուժ է ներկայացնում, եթե իր թիկունքում ունի ռեալ կոշտ ուժ’ սա էլ այսօր մեր մասնագետներից իմացա, դու կարող ես խաղաղասեր ու բարի լինել, բայց եթե կոշտ բռի ուժ չունես, էդ քո բարությունն ու խաղաղասիրությունը ոչ միայն կոպեկի արժեք չունեն, այլեւ բռի ուժին սադրում են պատերազմի:
Մեկ այլ օրինաչափություն, եթե ուզում են ազգը թուլացնել, նրան բաժանում են ծայրահեղ աղքատների եւ ծայրահեղ հարուստների, այդ ծայրահեղ վիճակները դրսի ուժերի կողմից արհեստականորեն ստեղծված են եւ ոչ թե մեր ժողովրդի շնորհքի ու անշնորհքության արդյունքն է: Նմանապես, այս խայտառակ հակառուսական քաղաքականությունը, երբ Ռուսաստանի ղեկավարությունը աշխարհի քաղաքակիրթ իր զոմբի կոլեգաների հետ իրենց ժողովուրդներին պատերազմ են հայտարարել եւ հաջողությամբ զոմբիացած այդ ժողովուրդները իրար անիծելով ու ատելով իրականացնում են պետականաքանդ օրակարգը ողջ աշխարհում:
Հայե՛ր, մենք պետք է վեր կանգնենք ատելության օրակարգից, այն որ կան անարդար հարուստներ եւ անարդար աղքատներ, դա մեր մեղքն է, մենք հայ լինելով թույլ ենք տվել այլազգիներին մեր մեջ իրենց կանոնները մտցնեն, մեր հայ կանոններով մեր մեջ աղքատներ չեն լինի, իսկ մեր հարուստները աշխարհի ամենահարուստները կլինեն: Հայերով միավորվենք հայ կանոնների շուրջ բոլոր մակարդակներում, մեր կանոնները մեր ամենաթշվառին պետք է դարձնի հարեւան ժողովուրդների միջին խավի մակարդակին, որ մյուս ժողովուրդները իրենց մակարդակին համապատասխան նախանձեն’ բարի կամ չար նախանձով:
Մեր արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարությունը պետք է լինի ռազմավարական համագործակցությունն այն երկրների ու կառույցների հետ, որոնց ձեռքում են գտնվում մեզ համար ռազմավարական ռեսուրսների էմիսիոն արտադրությունները, այդ թվում էներգակիրներն ու փողը: Բայց ինչպես օդն է անվճար ու բոլորինս է, այնպես էլ ժամանակն է անվճար ու բոլորինս է, ինչպես Արարիչն է բոլոր մարդկանց ու ժողովուրդներին պատկանում եւ ոչ ոք Արարչի հանդեպ մենաշնորհ իրավունք չունի, պարզապես չի կարելի օդը կեղտոտել, ժամանակը անիմաստ վատնել, Արարչին ոչաստվածահաճո գործերով ներկայանալ: Փողից ավելի լիկվիդ եւ ունիվերսալ միջոց կա, դա Ժամանակն է, բոլոր ռազմավարական եւ մարտավարական արժեքների ծախսերը պետք է ունենան ժամանակի ծախսի իրենց համարժեքը, այսինքն’ այն ժամանակահատվածը կամ պարբերությունը, որի դեպքում ծախսված արժեքները կվերականգնվեն իրենց նախորդ հաստատուն իրավիճակին: Պատկերացնենք, բանկերը անվճար ու անսահմանափակ փող են բաժանում բոլորին, բայց դա շատ արագ փչացող իր գինը կորցնող թուղթ է, պետք է սովորել արագ ծախսել, քանի դեռ իր գինը չի կորցրել: Պետք է վերցնել ու ծախսել սկզբից փոքր գումար եւ ինչքան հնարավոր է արագ վերականգնել ծախսած գումարը, հետո մեծացնել գումարի ծախսը եւ փորձված լինելով փորձել նույն ժամանակահատվածում վերականգնել այդ մեծ գումարը.. Մըտածել է պետք..
2008թ.-ին Լ.Տ.Պ-ի կողմից կիռառվեց «ավգյան ախոռները մաքրելու», «ավազակապետության վերջը տալու» ամբոխահաճո խոստումները, որի արդյունքում ամբոխը փոթորկվեց և լցվեց Ազատության հրապարակը, բայց հենց-որ իշխանությունը ուժ կիրառեց, այդ առաջնորդը փակվեց իր առանձնատանը, ավգյան ախոռները այդպես էլ կեղտոտ թողնելով: 10 տարի անց՝ 2018թ.-ին այդ նույն առաջնորդի աշակերտի կողմից կիրառվեց «Կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ժողովրդին վերադարձնելու» խոստումը, որի շնորհիվ ամբոխը կրկին փոթորկվեց և նորից լցվեց հրապարակներն ու փողոցները, բայց այս անգամ իշխանությունը ուժ չկիրառեց, այլ «պարտվեց ժողովրդի պահանջով»:
Բնականաբար՝ սրանք քաղաքական տեխնոլոգիաներ էին, որոնք կիրառվեցին իշխանության գալու կամ իշխանությունը փոխանցելու համար:
Այս պահին Հայաստանի գլխին արտաքին լուրջ վտանգներ են կախված, սակայն երկրի ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե իշխանության դեմ՝ այդ վտանգները կասեցնելու և ժողովրդին համախմբելու համար, այլ զբաղված են մեկը մյուսին սևացնելով՝ մի կողմը Արցախի դրոշն է ներկում, մյուս կողմն էլ Արցախի դրոշն է պահպանում Երևանում և ոչ թե Արցախի սահմանին: Սրանք էլ են տեխնոլոգիաներ ամբոխին դուր գալու համար և ձեռնտու են գործող իշխանությանը:
Yes, LTP also delved in populism in 2008 and it didn’t suit him, but it was the price to pay if he was to be elected. The difference between the first president and today’s Premier is that the former knows there is a time for populism and a time for statesmanship, the latter knows only populism, it’s his nature and psychological state. In other words (and in my view), the Premier’s intellect is a few notches below the first president’s (to put it mildly). The second and third presidents are a different story.
And yes, today there are very serious threats hanging on not only Armenia but the Caucasus (and the world) in general. It is my firm belief that by full consensus of Armenian elites, the first president should be implicated in all coming key foreign policy decisions. His acumen and sagacity as a historian and as a figure who led Armenia (to victory) through extremely difficult times is much needed. Armenians should finally wake-up and use (at the very least as advisor) the experience and intuition of LTP in the very delicate period to ensue. Other names, even if from different schools of thought, come to mind as well: V. Oskanian, J. Libaridian, E. Nalbandian, Arman Grigoryan (professor of political science), etc.
Thank you for the excellent editorial Mr. Abrahamyan 🙂