Կկարողանա՞նք ճանապարհների եւ հաղորդակցության ուղիների՝ մեզ համար շահեկան քարտեզ գծել եւ այնպես անել, որ դրա կառուցման կամ գործարկման ծախսերը չմնան միայն մեր աղքատ պետության ուսերին։ Կկարողանա՞նք դիմակայել ադրբեջանական ճնշումներին։
Լավատեսները, իշխանական քարոզիչները համարում են, որ կկարողանանք՝ մեր շահերն առաջ մղելու դուռը դեռ փակ չէ։ Բայց այս մարդիկ մոռանում են, որ եթե պետության առաջին դեմքն ամենաբարձր ատյաններում բանակցելիս չի կարողանում հայկական շահն առաջ մղել, շատ ավելի բարդ է այդ շահն առաջ մղել ցածր օղակներում։
Եթե Փաշինյանը պարտվում է Ալիեւին, ինչպե՞ս է Արարատ Միրզոյանը հաղթելու Ջեյհուն Բայրամովին, Վահան Քերոբյանը՝ Միխայիլ Ջաբարովին, Սուրեն Պապիկյանը՝ Զաքիր Հասանովին, դելիմիտացիայի հայկական հանձնաժողովի անդամները՝ ադրբեջանականին։ Այդ դուխը պետք է վերեւից գա, եւ հիմքերը պետք է վերեւում արդեն գցված լինեն։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում