Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ Հայաստանում ամենածանր, ամենավնասակար, բարձրլեռնային աշխատանքը դատախազինն է․ «Փաստ»

Ապրիլ 09,2022 09:40

Նախատեսվում է գլխավոր դատախազին, նրա տեղակալներին և դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների աշխատավարձերին մոտ 100 տոկոսանոց ամենամսյա հավելումներ տալ, այսինքն՝ փաստացի ստացվող աշխատավարձերը կրկնապատկել: Ըստ ֆինանսների նախարարության, դա Հայաստանի բյուջեից տարեկան կտանի 209,5 միլիոն դրամ (չնայած նախագիծը ներկայացնողներն ի սկզբանե հաշվարկած են եղել 144 միլիոն դրամ… երևի գումարում-հանումն են սխալ արել):

Նշենք, որ Հայաստանում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված են ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, ինչպես նաև առանձնակի ռիսկայնության, հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացումներ: Բայց հարյուր տոկոսո՞վ… Նման դեպքեր եթե կան էլ, ապա հատուկենտ: Դե ինչ: Պարզվում է, որ Հայաստանում ամենածանր, ամենավնասակար, բարձրլեռնային (երևի աթոռի բարձրությունը նկատի ունեն), արտաժամյա, գիշերային աշխատանքը լինում է դատախազի աթոռին:

Կամո ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930