Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դա Լավրովի ընկալումն է․ հայկական կողմի շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը որևէ կերպ հարցականի տակ չդնելը»․ Աղաջանյանն արձագանքել է Լավրովին. Aysor.am

Ապրիլ 08,2022 23:23

Aysor.am. Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին ես տեղեկություն չունեմ, և եթե ՌԴ ԱԳ նախարարն էլ նման հայտարարության մասին չի խոսել, հետևաբար, խոսքը գնում է վերջինիս ենթադրության մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանն, ըստ որի Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում և չեղարկել են համանախագահների «եռյակը»։

«Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, և ռուսական կողմից, բնականաբար, թերևս անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել»,- ասել է Աղաջանյանը։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ ռուսական կողմից կան դրական ազդակներ և պատրաստակամություն՝ շարունակելու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով աշխատանքները։

«Նույն պատրաստակամությունը, ըստ էության, առանձին շփումներում ստացել ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ մեր գործընկերներից։ Վերջիններիս կողմից, այնուամենայնիվ, ընդգծվել է, որ այս ժամանակահատվածը որոշակի դժվարություններ և բարդություններ է ստեղծում իրենց ռուս գործընկերոջ հետ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից։ Ենթադրում եմ, որ նույն խնդիրը հակառակ կողմում ևս հնարավոր է, որ լինի։ Այսինքն, այս գերլարված իրավիճակում տրամաբանական է և բնական է, որ Մինսկի խմբի՝ օր առաջ կամ ժամ առաջ վերագործարկումը և նույն տեմպերով ու որակով աշխատանքը դժվար է պատկերացնել»,- հավելել է Աղաջանյանը։

Հիշեցմանը՝ Լավրովը հայտարարել է եռյակը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ընդհանրապես չեղարկելու մասին, Աղաջանյանն արձագանքել է․«Դա Լավրովի ընկալումն է»։ Արևմուտք-ՌԴ լարվածության ֆոնին Աղաջանյանը «նմանատիպ ընկալումները» հնարավոր է համարել։

«Այստեղ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի և հայկական կողմի շահերից է բխում որևէ կերպ հարցականի տակ չդնելը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, և սրա համար բոլոր հիմքերը կան՝ հաշվի առնելով առանձին-առանձին գործընկերների հետ մեր շփումները։ Հայկական կողմը հեռու է այն մտքից, որ ՄԽ համանախագահության ձևաչափը կորցրել է իր գործունակությունն ու ակտուալությունը, և հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի այս ձևաչափով վերստին սկսվեն ու շարունակվեն այն բանակցությունները, որոնք ավարտվել են պատերազմից հետո»,- հայտարարել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930