Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվեց Արցախի դրոշը (Ֆոտոշարք)

Ապրիլ 08,2022 22:30

Վանաձորում Արցախ անունը կրող պուրակում այսուհետ կծածանվի Արցախի դրոշը: Այսօր պուրակը մարդաշատ էր: Վանաձորցիները հավաքվել էին ներկա գտնվելու դրոշի տեղադրման արարողությանը. «Այսօր չկա մի վանաձորցի, որ մեր անմեղ զոհերի հուշարձանին այցելած չլինի, չկա մի վանաձորցի, որ նահատակների պուրակում ծածանվող դրոշները տեսնելիս չարտասվի… 5.000  անմեղ զոհ, ովքեր կռեցին, պայքարեցին հույսով ու հավատով, որ Արցախը պահելու են: Պայքարեցին ու տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, Արցախը մնալու համար, Արցախն Ադրբեջանի կազմում չանցնելու համար: Եվ այսօր ոչ մի հայ, չունի այն բարոյական իրավունքը, համամիտ լինելու այն մտքի հետ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի կա հայը, անի կա այն հայը, ով հարգում է այդ 5 հազար զոհեր հիշատակին կա այն հայը, ով հարգում է այդ 5 հազար զոհեր հիշատակը, ուրեմն պետք է ապրենք ու պայքարենք մի բանի համար, որ այս տղաներն ինչի համար զոհվել են, պետք է պահվի: Այլ բարոյական իրավունք չունենք ոչ մեկս»,- իր խոսքում նշեց «Հայրենիք» խմբակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանը:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ նշում է, որ այսօրվա իշխանությունը ժողովրդին սուտ խաղաղություն խոստացավ. «Արցախը Հայաստան է եւ վերջ, այդպես էին կանչում: Իսկ արդյունքում ունենք պատերազմ, ունեցանք 5 հազարից ավելի զոհեր, ունեցանք Արցախի 75 տոկոսի հանձնում թշնամուն: Սա՞ էր նրանց խոստովանածը, դուք ա՞յս էիք ուզում նրանցից: Իհարկե ոչ: Մենք այսօր դրոշը դնում ենք այստեղ, որպեսզի փաստենք, որ վանաձորցին կանգնած է Արցախի կողքին, վանաձորցին կանգնած է հայ ժողովրդի հետ հանուն Արցախի, հանուն Հայաստանի իշխանության եւ տարածքային ամբողջականության»:

Իսկ դրոշի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել: Դեռ 1988 թվականին լոռեցիները հենց այս պուրակից են մեկնել արցախյան գոյամարտ: Իսկ արդեն 90-ական թվականներին Արցախի առաջին նահատակներին հրաժեշտ են տվել նույն պուրակից: Այդ իսկ պատճառով էլ պուրակն անվանակոչվել է «Արցախ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930