Լրահոս
Օրվա լրահոսը

Բակուր Գրիգորյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Կարեն Հակոբյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Ապրիլ 08,2022 21:55
datavor

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԲԱԿՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի ԲԴԽ-35-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Բակուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 4-ի ԲԴԽ-36-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930