«Ի սկզբանե մենք ելնում ենք նրանից, որ այն բոլոր աշխատանքների, որոնք ընթանում են սահմանագծման և հաղորդակցությունների ապաշրջափակման, հարաբերությունների նորմալացման հարցում, դրանց հիմքում ընկած են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև»,-փաստմանը՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծել և հարցին՝ արդյոք ՌԴ-ն կմասնակցի՞ այդ գործընթացին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ գլխավոր շտաբն ունի քարտեզներ, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Շառլ Միշելի հետ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի՝ մինչև ապրիլի վերջ ստեղծման հարցում շրջանակը նույնն է, ինչ ձեռք է բերվել 2021-ին՝ Սոչիում։ Այնուհետև ասաց․ «Կուզեի, որ մեր եվրոպական գործընկերները հասկանան, որ այդ հունը նույնն է․ այն ստեղծվել է երեք նախագահների կողմից՝ 2020-ին և 2021-ին։ Բայց նկատեցի, որ պարոն Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ ոչ մի տեղ ՌԴ-ն չի նշվում։ Սա վկայում է այն մասին, որ ԵՄ ղեկավարությունը ցանկանում է ղարաբաղյան հարցն օգտագործել իրենց՝ ռուսաֆոբությունն ընդգծելու համար։ Սա ցավալի է։ Մինչդեռ Ռուսաստանը երբեք դաշնակցային շահերը չի զոհաբերի ինչ-ինչ աշխարհաքաղաքական խաղերին։
Մենք լիովին հակված ենք օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ բնականոն կյանքին։ Իսկ այդ աշխատանքի մի մասն էլ սահմանազատումն է: Եվ մենք այսօր վերահաստատեցինք, որ երեք առաջնորդների որոշումը մնում է ուժի մեջ, կստեղծվի երկկողմանի սահմանազատման հանձնաժողով՝ ՌԴ-ի խորհրդակցական մասնակցությամբ ոչ միայն նրա համար, որ ՌԴ-ն ունի գլխավոր շտաբի քարտեզներ, այլ որովհետև դարեր շարունակ այս տարածաշրջանում մեր համակեցությունը թույլ է տալիս կարծիք հայտնել, որ այդ ձևաչափում հարցերն ավելի արդյունավետ կլուծվեն»։
Սերգեյ Լավրովը նաև անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը, նկատել է, Շարլ Միշելը բարձրացրել է նաև տնտեսական հարցեր, Եվրոպական միության դերակատարության հետ կապված հարցեր։ Սա Սերգեյ Լավրովը որակել է՝ որպես «մաքուր եվրոպական նրբանկատություն, որին մենք շատ լավ ծանոթ ենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ