ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատու ներկայացրել է շուրջ 165 թափուր աշխատատեղ։
Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում 800-1000 տավուշցի այսօր մասնակցել է աշխատանքի տոնավաճառի։ Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան անմիջական կապ հաստատել գործատուների հետ։ Փորձելով գտնել իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք՝ նրանք ընդգրկվեցին նաև տարբեր գործատուների կադրերի ռեզերվում։ Աշխատանքի տոնավաճառին ներկա էին ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը,ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը։ ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատու ներկայացրել է շուրջ 165 թափուր աշխատատեղ։
Կարդացեք նաև
Մխիթարյանը հավելեց, որ գործատուների հիմնական մասը հյուրատնային ոլորտի աշխատատեղեր են առաջարկում։ «Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք աշխատանք փնտրողների կողմից ներկայացված 45 ռեզյումե»,- նշեց մեր զրուցակիցը։ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը իր խոսքում նշեց,որ սա հերթականն է իրականացվող մի շարք այն ծրագրերից, որոնք միտված են նվազեցնելու գործազրկության մակարդակը և քաղաքացիներին օգնելու ձեռք բերել նոր մասնագիտություն ու աշխատանք։
Հիշեցնենք, որ Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համագործակցության շրջանակում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ