«Մենք ողջունում ենք հարաբերությունների նորմալացման գործընթացը պաշտոնական Երևանի և Անկարայի միջև։ Դա պետք է նպաստի մեր ողջ տարածաշրջանում մթնոլորտի առողջացմանը»,-Մոսկվայում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Փաստմանը՝ մարտի 24-ին Ադրբեջանը, խախտելով պայմանավորվածությունները խախտել է սահմանը և ներխուժել Փարուխ և հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, քանի որ Ադրբեջանը դեռ չի գնացել ելման դիրքեր, և 400 մարդ չի կարողանում վերադառնալ իր բնակավայր, Սերգեյ Լավրովը պատասխանեց․ «Մենք հենց սկզբից՝ այդ միջադեպից հետո հայտարարեցինք, որ մեր խաղաղապահները փորձում են տեղում բոլոր հանգամանքները պարզել։ Այսօր ևս խոսել ենք այդ մասին։ Դեռ մինչև վերջ այդ հանգամանքները մեզ համար պարզ չեն, և վերջնական եզրակացություններ չեմ ուզում անել»։
Ակնարկելով ռուս խաղաղապահների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Սերգեյ Լավրովն ասաց․«Մենք վստահ ենք, որ մեր հայ գործընկերները լիովին վստահում են խաղաղապահներին։ Երբեմն հնչող կոչերը խաղաղապահներին պատասխանատվության կանչելու, ծառայողական քննություն իրականացնելու մասին չեն արտացոլում հայ ժողովրդի և ղեկավարության իրական վերաբերմունքը՝ նաև կապված ռուս խաղաղապահ առաքելության այն մեծ դերակատարության հետ, որն ուղղված է տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Այո, ոչ խոշոր միջադեպեր տեղի են ունենում, և այս կոնկրետ միջադեպի հետ կապված մենք մեր զինվորականների գծով փորձում ենք պարզաբանել: Այնտեղ կան հանգամանքներ, որոնք պահանջում են պարզաբանում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ