Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքները` Թուրքիայի տնտեսության վրա. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 08,2022 20:33

«Ամերիկայի ձայն».  Ուկրաինայի պատերազմը ավերածություններ է պատճառում համաշխարհային տնտեսությանը: Թուրքիան, որը սերտ տնտեսական և առևտրային կապեր ունի ե՛ւ Ռուսաստանի ե՛ւ Ուկրաինայի հետ, մեծապես է զգում լարվածությունը իր տնտեսության բնագավառում:

Սննդի և վառելիքի արժեքը կտրուկ աճել է. Ազգային արժույթը դեռևս ճնշման տակ է վերջին ամիսների մի քանի մեծ կորուստներից հետո։

Ստամբուլի Լալելի թաղամասում խանութները, որոնք սովորաբար աշխույժ են միջազգային առևտրականներով և զբոսաշրջիկներով, շատ ավելի հանգիստ են:

Խանութի սեփականատեր Վեհբի Ասլանը հիշում է, որ ժամանակին մեծ թվով հաճախորդներ ունեին Ռուսաստանից և Ուկրաինայից: ‘’Մենք շատ լավ բիզնես էինք անում նրանց հետ: Բայց պատերազմից հետո ամեն ինչ վատացավ’’, ասում է նա:

Հատկապես վտանգի տակ է տեքստիլ արդյունաբերությունը, որը Թուրքիայի տնտեսության կարևոր մասն է։ Արդյունաբերության ներկայացուցիչներն ասում են, որ ուկրաինացի և ռուս առևտրականները պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում չեղարկել են ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ տեքստիլի և կաշվի պատվերներ:

Թուրքիայի առևտուրը եվրոպական այլ երկրների հետ, ինչպիսիք են Բելառուսը, Մոլդովան և Ռումինիան, ինչպես նաև կենտրոնասիական Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ, նույնպես տուժել են ուկրաինական ճգնաժամից:

Տուժում են նաև ապրանք վաճառողները, այդ թվում` ոսկու առևտրականները:

Ինչպես նրանք են ասում ‘’ռուսներն ու ուկրաինացիները կազմում էին հաճախորդների 70 տոկոսը: Պատերազմի պատճառով ուկրաինացիներն այլևս չեն գալիս: Ռուսները նույնպես դադարեցին գալ ռուբլու արժեզրկման պատճառով: Մենք կորցրել ենք մեր վաճառքի 70 տոկոսը’’, ասում է ոսկի վաճառող առեւտրականը:

Այս ընթացքում Ուկրաինայից մեծաթիվ փախստականներ են ժամանում Թուրքիա: Այս երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մինչ այժմ մոտ 60,000 ուկրաինացի է ապաստան գտել այստեղ: Հակամարտության սկզբից ի վեր Թուրքիա են մուտք գործել նաև հազարավոր ռուսներ։

Դա բարձրացրել է բնակարանների գինը:

Մարդիկ ասում են, որ եթե նախկինում կարելի էր վարձով բնակարան գտնել ամսական 100-150 դոլարով, հիմա դրանց գինը հասել է 300-400 դոլարի։

Այսօր, երբ հակամարտության ավարտը դեռեւս չի երևում, թուրքական արդյունաբերության համար լավատեսության պատճառ չկա:

Անկախ նրանից, պատերազմը դեռ կշարունակվի, թե ոչ, առաջիկա ամիսները դժվար կլինեն: Ինչպես բիզնեսի մասնագետներն են ասում, եթե այն նույնիսկ հիմա ավարտվեր, հաշվի առնելով Ուկրաինայի ավերածությունները և ռուսական տնտեսության փլուզումը, հետևանքները Թուրքիայի տնտեսության վրա դեռ երկար տարիներ կշարունակվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930