Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Ովքեր համարձակվել են ձեռք բարձրացնել Արցախի դրոշի վրա, նրանք քրեական պատասխանատվության ենթական մարդիկ են»

Ապրիլ 08,2022 19:11

Հասարակական-քաղաքական գործիչ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը պղծած քաղաքական ուժի գործողությանը՝ ասաց. «Հայաստանում հստակ կենտրոնից հստակ գործում է բաժանիր, որ տիրես քաղաքականությունը, եւ մեր հանրությանը ներշնչվում են կեղծ եւ շատ վտանգավոր գաղափարներ: Վերջին հանրահավաքից հետո. որի հիմնական նպատակը իմ անկեղծ համոզմամբ ցույց տալն էր ոչ միայն մեր իշխանություններին, նաեւ արտաքին աշխարհին, որ Հայաստանում կան ազգային ուժեր, որոնց համար Արցախը եւ հայկականությունը անբաժանելի են: Եվ եթե այսօրվա իշխանությունը այլ լիներ, դա այդ իշխանությանը օգնելու էր այնտեղ՝ դրսում, ցույց տալու, որ մենք ոչ միայն պարտության թղթեր ստորագրելու երկիր ենք, այլ նաեւ մարտնչելու, սահմանները, իր ամբողջականությունը պաշտպանելու երկիր ենք: Իմ համոզմամբ, հանրահավաքը միտված էր դրան: Եվ ես իմ էջում այդ հանրահավաքից միայն մեկ նկար եմ հրապարակել՝ մարդկանց կողմից Ֆրանսիայի հրապարակում բարձրացված եւ ծածանվող Արցախի Հանրապետության դրոշը: Դրանից հետո ԱԺԲ կարգախոսներով քողարկվող որոշ աղանդավոր կանայք իմ էջում սկսեցին հարձակում այդ դրոշի վրա՝ մեղադրելով սեպարատիզմի մեջ:

Եթե հետեւենք ադրբեջանական հեռուստաալիքներին, նրանք ամբողջ 30 տարի կարոտաբաղձ երգեր էին երգում «իրենց Ղարաբաղի», «Իրենց Շուշայի» մասին: Այսինքն, 30 տարի Ադրբեջանը ձեւավորեց սերունդ, որը պատրաստ էր իր բարեկեցությունը զոհել հանուն իր չեղածի: Բայց այդ չեղածը նրանց ներշնչվում էր: Իսկ հասարակությունները ապրում են իրենց ներշնչվող կաղապարներով: Մեր մո՞տ ինչ կատարվեց: Մենք հայրենասիրական երգեր լսեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Մարդիկ կան, որոնք մեզ մեղադրում են սեպարատիզմի մեջ: Տեսեք՝ թուրքերն ինչպես վարվեցին. նրանք ստեղծեցին հայերեն իմացող մի սերունդ, որը եկավ այստեղ, ձեւավորեց ազդեցության գործակալների՝ առեւտրի, ճանապարհորդությունների, զբոսաշրջային եւ բարեպատշաճ անվանումների քողի տակ դասագրքերով, մարդկանց հավաքել՝ Ստամբուլ տանելով եւ ներշնչելով, թե իրենք բարի են եւ այլն: Ես հիշում եմ, որ մեր այցի ժամանակ մեզ էլ էին փորձում հաճոյանալ: Նրանք բթացրել են մեր զգոնությունը, ձեւավորել ինչ-որ աղանդավորների, որոնք գոռում են՝ Արցախը Հայաստանի մարզ է եւ վերջ: Այո, Արցախը Հայոց աշխարհի մի բաղկացուցիչ մասն է: Հայոց աշխարհի բոլոր նահանգներն ունեցել են իրենց դրոշը, որոնք եղել են մեր միասնական դրոշի եւ միասնական զինանշանի բաղկացուցիչ մասը: Եվ այն քաղաքացիները, որոնք համարձակվել են ձեռք բարձրացնել եւ ներկ լցնել Արցախի դրոշի վրա, նրանք հասարակական եւ քրեական պատասխանատվության ենթակա մարդիկ են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930