Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ֆրանսիացի, ամերիկացի այսպես կոչված գործընկերները չեղարկել են Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը»․ Սերգեյ Լավրով

Ապրիլ 08,2022 19:01

«Չգիտեմ՝ որը կլինի Մինսկի խմբի եռանախագահության ճակատագիրը, քանի որ մեր ֆրանսիացի, ամերիկացի այսպես կոչված գործընկերները ռուսաֆոբության մոլեգնության մեջ, չեղարկում են այն ամենը, ինչ վերաբերում է ՌԴ-ին։ Նաև չեղարկել են ԵԱՀԿ համանախագահության եռյակը՝ հայտարարելով, որ նրանք մեզ հետ չեն առնչվի այդ ձևաչափում»,-Մոսկվայում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ Սերգեյ Լավրովի՝ այդ որոշումը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իրավունքն է։ Անդրադառնալով այդ որոշմանը՝ նա ասաց․ «Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ ամբողջ տարածաշրջանի կարգավորման շահերը, եթե պատրաստ են զոհաբերել կոնկրետ այս դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է:  Իրենց առաջնահերթությունն է ոչ միայն այս կոնկրետ հակամարտությունը, այլև բոլոր հակամարտությունները դարձնել պատանդ իրենց ռուսաֆոբ քաղաքականությանը։ Բոլոր ձևաչափերը փորձում են  չեղարկել միայն ցույց տալու համար, որ կարող են ամեն ինչում և բոլորին թելադրել: Ես կարծում եմ՝ սա անպատասխանատու վարքագիծ է։ Մեզ համար այն ընդունելի չէ։ Բայց սա մեզ մեր ճանապարհից չի շեղի։ Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աջակցմանը, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով ձեռք բերված մեր բոլոր եռակողմ համաձայնությունների իրագործմանը։ Սա մեր ընտրությունը չէ, այլ նրանց ընտրությունն է։ Եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան այդպես են որոշել վարվել, ուրեմն թող Աստված լինի նրանց դատավորը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930