Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ․ «ՄԻԵԴ-ը նշել է՝ մարտի 1-ին տեղի ունեցած բախումներն ու անկարգությունները ընդդիմության առաջնորդները չեն կազմակերպել»

Ապրիլ 08,2022 18:14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սկանդինավյան երկրներում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի Մարտի 1-ի գործով այսօր Վճռաբեկ դատարանի արդարացման որոշման մասին դատախազ Ազատ Մարգարյանը պարզաբանում է՝ նախորդ երեք տարիներին Մարտի 1-ի դեպքերով դատախազը 20-ից ավելի բողոքներ է բերել Վճռաբեկ դատարան, դատարանն ընդունել է վարույթ եւ բավարարվել են բոլորը։

Լրագրողների հետ զրույցում դատախազն ասում է՝ բեկանման հիմքում ՄԻԵԴ եզրահանգումն է եղել․«ՎՃռաբեկ դատարանի՝ բողոքները բավարարելու հիմքը հանդիսացել են ՄԻԵԴ մի շարք նախադեպային որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, որոնք կարելի է բաժանել երկու խմբի՝ մինչ այսօր եղածները՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով արտահայտած իրավական որոշման հիմնական ասելիքն այն էր, որ շատ դեպքերում անձինք դատապարտվել էին միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա եւ եղել են այլ հնարավորություններ ստուգելու ցուցմունքների արժանահավատությունը, որոնք չեն կատարվել։ Այդ մասով շատ գործեր նորից հետ են ուղարկվել առաջին ատյան, արդյունքում անձինք արդարացվել են։ Նիկոլ Փաշինյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի գործերով արձանագրվել է, որ նշված անձինք իրանացրել են իրենց իրավունքը, նրանց արարքներում ՄԻԵԴ-ը չի տեսել որեւէ պատժելի արարք»։

Ըստ դատախազի, Եվրոպական դատարանն, ըստ էության, նշել է՝ տեղի ունեցած բախումներն ու անկարգությունները որեւէ ձեւով ընդդիմության առաջնորդների կողմից կազմակերպված չեն եղել․ «Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած դեպքերին, ապա դրանք եղել են մարտի 1-ի առավոտյան անձանց հրապարակից հանելու արդյունքում եւ ոչ իրավաչափ ուժ կիրառելու արդյունքում, անձինք դիմել են փախուստի, հավաքվելով արդեն Մյասնիկյանի արձանի մոտ: Իսկ հետագա բախումները որեւէ ձեւ կազմակերպված լինելու վերաբերյալ որեւէ տվյալ Եվրոպական դատարանին ներկայացված չի եղել, ինչպես նախկինում բերված բողոքների հետ կապված, այնպես էլ ներկայումս Եվրոպական դատարանում քննվող շատ գործերով»։

Ազատ Մարգարյանի ներկայացմամբ՝ մի շարք որոշումներով ՄԻԵԴ-ը մերժել է կառավարության բերած այն փաստարկը, թե՝ տեղեկություն են ունեցել զենքի առկայության մասին․ «ՄԻԵԴ-ը նշում է՝ նման զենքեր չեն հայտնաբերվել, եթե հայտնաբերվել է, ապա որեւէ անձ դրա համար չի դատապարտվել։ Իրականում նման գործ չունենք էլ։ Եվրոպական դատարանը նշում է, որ այդ օրը տեղանքի զննություն կատարելու պատրվակով թաքցված է եղել ցույցերը ցրելու հանգամանքը։ Սա արձանագրված է ՄԻԵԴ մի քանի որոշումներով։ Վճռաբեկ դատարանի որոշումը նշածս այս մի քանի հիմքերով են եղել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930