Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը

Ապրիլ 08,2022 18:06

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ Տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն-քննարկում, որին մասնակցել են գրասենյակի և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, կանոնավոր ուղևորափոխադրումների և տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառների ուղղությամբ ՀՀ վարչապետի տրված հանձնարարականների կատարման ընթացքը:  Պատասխանատուները զեկուցել են պլանային աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով նաև տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական  ու ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերին:

Խորհրդակցության արդյունքներով արձանագրվել է որ.

  • Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը: 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին հայտնաբերվել է ընդամենը 63 ինքնակամ կառույց: Դրական դինամիկան պահպանելու նպատակով որոշվել է այս ուղղությամբ առավել խստացնել վերահսկողությունը:
  • Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության ոլորտում ևս առկա է դրական դինամիկա՝ կառուցապատողները առավել մեծ ուշադրություն են դարձնում իրականացվող ծրագրերի որակին: Ընթացիկ ստուգումների արդյունքում հայտնաբերված 82 խախտումներից 36-ը(44%) արդեն իսկ վերացվել են՝ մնացած խախտումների վերացումը նախատեսվում է ստուգել և փաստագրել ավարտական ակտի տրամադրման շրջանակներում: Որոշվել է ստուգումների պլանում ավելացնել ևս 81 սուբվենցիոն ծրագրերի ստուգում:
  • Միջմարզային ու միջհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ: Որոշվել է երթուղիների բնականոն գործունեության կարգավորման հարցերը ևս մեկ անգամ քննարկել լիազոր մարմինների հետ՝ որոնց լուծում պետք է տրվի հրատապ կարգով։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև գործավարության և աշխատանքների արդյունավետ կազմակերպման մի շարք ընթացիկ հարցեր։

ՔՏՀԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930