Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ոստիկանական անպատժելիությունը ՀՀ-ում դեռևս չի հաղթահարվել. Մարցի գործով առաջընթաց չկա, խոշտանգողին ԱԱԾ-ն չի գտնում. ՀՔԱՎ

Ապրիլ 08,2022 17:50

Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ենթակա անձը վարույթն իրականացնող մարմնին «հայտնի չէ», մինչդեռ տուժողը հստակորեն մատնացույց է արել մեղավորներին։ ԱԱԾն էլ տուժողին հնարավորություն չի տալիս ծանոթանալու գործի բոլոր նյութերին և հրաժարվում է դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուց։

Քրեական գործը հարուցվել էր խոշտանգման հիմքով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և տուժողներից մեկի հաղորդման հիման վրա։

Դեպքը տեղի էր ունեցել 2021 թ․ օգոստոսի 14-ին․ ոստիկանության ավտոմեքենայի հետապնդելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր: Դրանից հետո հրկիզվել է ոստիկանների վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել էին ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին, բռնության ենթարկել արական սեռի ներկայացուցիչներին։

ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ բացի ցուցմունք կորզելու համար խոշտանգում, հոգեբանական ճնշում գործադրելուց՝ ոստիկանները նաև անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում, ինչպես նաև՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար, չեն ապահովել և խոչընդոտել են անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, առևանգել են բնակիչների իրերը, խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը։

Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին ՀՔԱՎ-ը նաև առանձին տեղեկանք  է ներկայացրել։

2021թ․ սեպտեմբերի 24-ին հարուցված քրեական գործի շրջանակում բռնության ենթարկված Ս․ Գ․-ը տուժող է ճանաչվել, նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930