Ապրիլի 6-ին ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության (Բրյուսել) 19 անդամներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեություն ծավալելու համար։
Որոշումն ընդունվել է ներկայումս ազատագրված ուկրաինական մի շարք քաղաքներում, մասնավորապես` Բուչայում ՌԴ զինված ուժերի կողմից իրագործված վայրագությունների մասին ստացվող բազմաթիվ տեղեկությունների ֆոնին:
«Եվրոպական միությունը գործում է՝ արձագանքելով ռուսական առաքելության նշանակված անդամների՝ ԵՄ–ի և նրա անդամ պետությունների շահերի և անվտանգության դեմ ուղղված անօրինական և պառակտիչ գործողություններին: Այդ գործողությունները խախտում են 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական կապերի մասին կոնվենցիան»,- ասվում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության (ԵԱԳԾ) տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
ԵԱԳԾ գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հրավիրել է Եվրոպական միությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Չիժովին՝ նրան տեղեկացնելու Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այս որոշման մասին։
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east