Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Այն տարածքները, որոնք Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական է համարում` հայկական են. Էդուարդ Շարմազանով

Ապրիլ 08,2022 16:41

«Սա խաղաղության օրակարգ չի, կոշիկ լպստելու օրակարգ է: Սա խաղաղության պայմանագիր չէ, սա կրկնակի կապիտուլյացիա է: Նույնիսկ ֆաշիստական Գերմանիային այսքան չեն նվաստացրել, ինչքան Ալիեւը նվաստացնում է սրան»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերով պատասխանեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման հայտարարությունում Արցախի մասին ամրագրումների բացակայության մասին խոսելով՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է՝ հայ-ադրբեջանական վեճ գոյություն չունի, եղել է արցախյան հակամարտություն, որը տարածքային վեճ չէր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է, Ադրբեջանն է 30 տարի շարունակ փորձել մոլորեցնել միջազգային հանրությանը:

Կատարվողը Էդուարդ Շարմազանովը համարում է Հայաստանի դեմ կապիտուլյացիա եւ հարց է տալիս Նիկոլ Փաշինյանին. «Ինչո՞ւ ես սահմանագծում-սահմանազատում անում 70-ականների քարտեզներով, 21-26 թվականների քարտեզներով արա»: Նա նկատում է, որ Ադրբեջանի հանրապետությունը խորհրդային Ադրբեջանի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում, եթե այդ հարցում փոխզիջման են գնացել ՀՀ իշխանությունները, ապա միեւնույն է՝ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ են սահմանազատում-սահմանագծում գործընթացի հիմքում 1970-ականների քարտեզները դրված, որտեղ առկա վիճելի հատվածները Նիկոլ Փաշինյանը համարում է Ադրբեջանի մաս:

Իբրեւ պատմաբան, Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզի տարածքները 1921 թվականի դրությամբ, երբ առաջացել են խորհրդային Հայաստանն ու խորհրդային Ադրբեջանը, եղել են ՀՀ տարածք, Իսկ Արցախը՝ խորհրդային Ադրբեջանի ազգային խորհուրդը ճանաչել է որպես խորհրդային Հայաստանի անքակտելի մաս, ինչի մասին այդ տարիների ադրբեջանական մամուլում հիշատակումներ կան: Կա նաեւ Ալեքսանդր Մյասնիկյանի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ճանաչելու մասին:

Բրյուսելյան հայտարարության մեջ ԱԺ նախկին փոխխոսնակը չի գտնում որեւէ կետ, որը կսպասարկի Հայաստանի, Արցախի, հայության շահը: Նա զարմացած է երեկ, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունից, որ Բրյուսելում պատեհ չի համարել Փառուխից ու Քարագլխից խոսել. «Բա ի՞նչն է պատեհ, ԱԺ-ում կանգնես ու ընդդիմության վրա մատ թափ տա՞ս»:

Էդուարդ Շարմազանով վստահեցնում է՝ պատերազմով վախեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է ամեն ինչ: Հարցի միակ լուծում էլ նա տեսնում է Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հեռացումը՝ ժողովրդի, պետականամետ եւ ազգային ուժերի համախմբմամբ, ընդդիմության առաջնորդությամբ:

Նա կրկին վստահեցնում է, որ թե երկրորդ, թե երրորդ նախագահները իշխանության չեն հավակնում, ինչի մասին երկուսն էլ մի քանի անգամ հայտարարել են: Ապրիլի հինգին կայացած ընդդիմության հանրահավաքը բանախոսին դրական ազդակներ է տվել եւ պայքարը շարունակելու հույս՝ մինչեւ հաղթանակ. «Հանրահավաքը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը Նիկոլի կողքին չէ եւ չի սատարում նրա՝ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օրակարգին»: Էդուարդ Շարմազանովն այսօր Նիկոլ Փաշինյանից վտանգավոր է համարում բոլոր նրանց, ովքեր դեռ սատարում են վերջինիս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Ցանկացած մարդ կարա իր ազատ ժամանակը օգտագործի ոնց ուզումա:
    Մարդ կա սպորտովա զբաղվում, մարդ էլ կա հարբում ծառի տակ քնումա, Ծաղկաձորում ուտումա, Քելբաջարում ուտումա վերջում ՀԴՄ-ի համար մի խոսքով հոբին ուտելնա:
    շԵրկրի համար պատասխաանատու մարդիկ կան, որոնք առավոտից իրիկուն թմկահարում են որ ժողովուրդը իրանց մանդատա տվել:

    Եթե մեխի գլուխ են թոշակառու Քոչարյանը պիտի զանգի Պուտինին երկրի համար կարևոր հարցերը լուծի թող տենց էլ ասեն:
    Թող հեղափոխությոնւից անմիջապես զանգեին Քոչարյանին առաջարկեին հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը:

    Կանչել են չէ ուրեմն կներեք ցտեսություն:
    Գնացեք Փաշինայից, Էդմոն Մարուքյանից ու մյուսներից պահանջեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930