Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների շուրջ: Քննարկում է ծավալվել հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, նշվել, որ այն կարևոր հարթակ է՝ մի շարք ոլորտներում երկկողմ կապերի նոր հնարավորությունները զարգացնելու համար։
Երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի դերը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ