Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կա պայմանավորվածությունների երեք խումբ». Սերգեյ Լավրով

Ապրիլ 08,2022 16:28

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն, ընդհանուր առմամբ, միշտ էլ Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերով մեր երկխոսության հարցում հիմնական տեղն է գրավել»,- Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման բացման խոսքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կա պայմանավորվածությունների երեք խումբ ու մանրամասնեց. «Դրանք ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններ են: Այս պայմանավորվածություններից է 2020-ի նոյեմբերին ձեռք բերվածը, ինչպես նաև 2021 թվականի հունվարին և նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների պահպանումն ու կատարումը, ինչպես նաև իր մանդատին համապատասխան ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը»:

Սերգեյ Լավրովը վստահեցրեց՝ ՌԴ-ն՝ որպես ՀՀ-ի առանցքային դաշնակից կշարունակի աջակցություն տրամադրել սահմանների պաշտպանունակության հզորացման հարցում, ինչպես նաև սահմանների պաշտպանվածությունն ապահովելու, ՀՀ զինված ուժերը հզորացնելու հարցում:

Սերգեյ Լավրովը նաև փաստեց՝ Մոսկվայում հայ գործընկերներին ընդունում են այն ժամանակահատվածում, երբ բուռն կերպով ընթանում են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումները: Այնուհետև նկատեց՝ այս հանդիպումն էլ մի լավ հնարավորություն է այդ շարքում:

ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում նաև կքննարկեն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցային հարցեր: Նրա կարծիքով՝ որպես ՀԱՊԿ-ի նախագահող երկիր կարևոր է, որպեսզի Հայաստանի ներկայացրած ծրագրերը համադրվեն կազմակերպության գործողությունների հետ:

ՌԴ ԱԳ նախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ կստորագրվի առաջիկա երկու տարիների խորհրդակցությունների պլան: Նա նաև նշեց՝ հետաքրքրված են միասնական կրթական, գիտական և լեզվական տարածքի ստեղծմամբ, ամրապնդմամբ, բայց նաև հավելեց՝ ՌԴ-ում էլ պահպանելով հայոց լեզուն ու հայկական մշակույթը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930