Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Մարտի 1-ի գործով արդարացվել է:
«Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվել է նաև ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: