Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի եւ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են բիզնեսի՝ արտահանման եւ ներմուծման խնդիրների եւ գործարար միությունների հետ համագործակցության խորացման հարցեր։
Անդրադարձ է եղել հողային բարեփոխումների օրակարգին. ՀԱԳՄ նախագահի առաջարկով նախագիծը կփոխանցվի գործարար միությանը՝ իրենց հարթակում այն քննարկելու եւ առաջարկությունների ներկայացման համար։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև