Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ստացվել է գրություն, որ ֆեյսբուքյան օգտատեր Զ. Խ-ն 24news.am-ի «Ղարաբաղցիք փախել են Երևան, որտեղից Ղարաբաղ են պահանջում, թող գնան պահանջեն» հրապարակման տակ կատարել է ծանր վիրավորանք պարունակող գրառում ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի վերաբերյալ` «այ վիժվածք քյոփագ, բա որ Ղարաբաղը Երեւանից եք ծախում, որտեղից պահանջեն»:
Նախապատրաստվում են նյութեր: