Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չնայած Փաշինյանի պնդումներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը դուրս է մղվել բանակցային գործընթացից. «Լույս»

Ապրիլ 08,2022 14:20

«Լույս» հիմնադրամն անդրադառնում է ս.թ. ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման ավարտին Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության խնդրահարույց կետերին և նախօրեին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի ելույթի ու Շառլ Միշելի տարածած հայտարարության տեքստի միջև առկա հակասություններին։

🔹 Տարածած հայտարարության տեքստում որևէ կերպ արտացոլված չէ Փաշինյանի ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների, կարգավիճակի և իրավունքների հարցի բանակցությունների առարկա դառնալու պնդումը։ Ադրբեջանը բազմիցս պաշտոնապես նշել է, որ պատրաստ է խաղաղության բանակցություններ սկսել իր կողմից առաջ քաշած սկզբունքների՝ այդ թվում տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի հիման վրա և այդ հարցը ներկայացրել է որպես նախապայման։ Բանակցային գործընթաց սկսելու որոշման առկայությունը, ենթադրում է, որ հայկական կողմն ընդունել է այդ նախապայմանը (ինչը հաստատում է նաև Փաշինյանը)։ Փոխարենը, հայկական կողմն առաջ է քաշել որոշ այլ սկզբունքներ, որոնց վերաբերյալ հստակ և պաշտոնական ձևակերպումներ այդպես էլ չեն հրապարակվել, Ադրբեջանը չի հայտարարել այդ սկզբունքներն ընդունելու մասին, դրանց մասին խոսք չկա նաև ԵԽ նախագահի հայտարարության տեքստում։ Սա մեկնարկած այս գործընթացում Ադրբեջանին ի սկզբանե բանակցային առավելություն է տալիս։ Իր իսկ կողմից հայտարարված և ՀՀ վարչապետի կողմից ընդունված սկզբունքներից ցանկացած շեղում այս դեպքում Ադրբեջանին առիթ կտա այն մեկնաբանել որպես ՀՀ կողմից բանակցային գործընթացը խաթարելու և նախապես ընդունված սկզբունքները խախտելու փորձ և դիմել նորանոր սադրանքների։

🔹 Չնայած Փաշինյանի պնդումներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը դուրս է մղվել բանակցային գործընթացից։ Վերջին համատեղ հայտարարությունը վերջիններս արել են դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև 44-օրյա պատերազմից հետո բոլոր հանդիպումները տեղի են ունեցել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից զատ, իսկ ապրիլի 6-ի հանդիպումը առհասարակ որևէ առնչություն չունի ԵԱՀԿ ՄԽ հետ, քանի որ ԵՄ-ն չի համարվում համանախագահող կողմ։ Միշելի տարածած հայտարարության տեքստում ԵԱՀԿ ՄԽ-ի և Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման առհասարակ բացակայությունը վկայում է, որ վարչապետի հայտարարությունները, գործողություններն ու ընթացող գործընթացները միմյանց հակասում են։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել, որ ԼՂ կամ Ղարաբաղ տերմինը հայտարարության տեքստից առհասարակ բացակայի, իսկ հայկական կողմը չի կարողացել դրան խոչընդոտել։

🔹 ԵԽ նախագահի հայտարարության մեջ ոչինչ չկա Փառուխի դեպքերի մասին՝ չնայած վարչապետը նշում է հանդիպման ժամանակ այդ հարցի շուրջ քննարկման մասին։ Հայտարարության մեջ առկա է հիշատակվում «վերջին լարվածության» մասին, սակայն նույնիսկ չի նշվում, որ դա տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում։

🔹 Ոչինչ նշված չէ ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման մասին, մինչդեռ Սև Լճի դեպքերից հետո ՀՀ իշխանությունները դա ներկայացնում էին, որպես սահմանագծման գործընթացի մեկնարկի նախապայման։

«Լույս» տեղեկատվական հարթակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930