Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացվել է գրությունը ՀՀ քր.դատ. օր. 180-181 հոդ. սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Ըստ ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության գրության Շողակաթ համայնքի ղեկավարը Սևանա լճի առափնյա հատվածում գործող «White Shorja» հանգստյան գոտու վարձակալ Ա. Մ.-ին 2020թ. հուլիսին տրամադրել է կեղծ տեղեկանք այն մասին, որ նշված հանգստյան գոտին գտնվում է Շողակաթ համայնքի վարչական տարածքում, մինչդեռ այն գտնվում է Սևան ազգային պարկի տարածքում:
Ա.Մ.-ն տեղեկանքը ներկայացրել է ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղ, վճարել է 203 000 դրամ «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու էլեկտրամատակարարման ցանցը Ճամբարակի էլ.ցանցի ուժերով կառուցելու համար, սակայն ըստ համապատասխան կարգի` վարձակալը պետք է վճարեր 846.000 դրամ, կամ ՀԷՑ-ից ստանար տեխնիկական պայմանի թույլտվություն և էլեկտրամատակարարման ցանցը կառուցեր սեփական միջոցներով:
Նախապատրաստվում են նյութեր: