Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին