Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Հ. Ղ.-ն եւ հայտնել, որ Տերյան 89 հասցեում Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության քննության իրականացման ընթացքում տեղի են ունեցել խախտումներ:
Նա հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներից իրեն տրամադրած գրության մեջ նշված այն հանգամանքը, որ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ՝ իրականությանը չի համապատասխանում:
Ահազանգողը նշել է, որ ՔԾԳ պետ Քալաշյանը մուտք է գործել իր համակարգիչ, փոխել քննության պատասխանները:
Հ.Ղ-ն նաեւ հաղորդում է տվել, որ ապրիլի 5-ին ինքը և Ս.Բ.-ն մասնակցել են Արդարադատության նախարարության թեստավորման քննությանը, որտեղ ՔԾԳ ղեկավարը եւ այլ աշխատակիցներ համակարգչային ցանցում փոփոխություններ կատարելու միջոցով տիրացել են իրենց թեստավորման անհատական գաղտնաբառին: Նախապատրաստվում են նյութեր: