Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զատիկին ձուն կթանկանա՞․ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է, որ այս պահին ձվի պակաս չկա

Ապրիլ 08,2022 12:38

Հավկիթի հայաստանյան շուկայում գինն այս պահին կարծես թե կարգավորվել է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ «Եթե տոներին ընդառաջ տեղի կունենան չարաշահումներ, մենք գործընթաց կսկսենք․․․անցած եւ նախանցած տարիներին մենք նախաձեռնել ենք գործընթաց եւ վարույթը կարճել, որովհետեւ հանձնաժողովը գնի հիմնավորված կամ չհիմնավորված բարձրացման հիմք կարող է դիտարկել միայն գերիշխող տնտեսվարողի դեպքում։ Հիշեցնում եմ, որ գերիշխող դիրք չունեցող փոքր տնտեսվարողի դեպքում մենք չենք կարող դիտարկում անել, ամբողջ աշխարհում է այդպես։ Փոքր տնտեսվարողը չի կարող փոխել ողջ շուկայի տրամաբանությունը»,-շեշտեց Գեղամ Գեւորգյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվում է եւ վաճառում հավերը, Գեղամ Գեւորգյանը հարցադրում արեց․ «Ժողովուրդ ջան, բայց մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք։ Ես չեմ լսել, որ իրենք ասեն, թե պատճառը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից ձվի գնի իջեցումն է։ Իրենք իրենց մի մասը վաճառել են հենց «Շիրակ» ընկերությանը։ Ես չեմ կարող ասել, թե մի տնտեսվարողն ինչու չի շարունակում իր գործունեությունը։ Իհարկե ցավալի է, որ ՀՀ-ում որեւէ տնտեսվարող չի կարողանում գործել, բայց պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ բիզնեսի վատ կառավարում։ Գուցե այլ բիզնեսով են ուզում զբաղվել, եւ մենք չենք կարող նման հարցերին միջամտել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է այս տարի էլ առաջիկա տոների ժամանակ ձվի դեֆիցիտ լինի։ «Ամեն տարի ձվի դեֆիցիտ չի լինում։ Հակառակը՝ 2018թ․-ից հետո ՀՀ-ն ունի ձվի պրոֆիցիտ։ Գնի իջեցումը պրոֆիցիտի պատճառով էր տեղի ունենում։ Ես չեմ կարող կանխատեսել, թե Զատիկից առաջ տնտեսվարող սուբյեկտներն ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն, բայց մենք նախազգուշական աշխատանք ենք արել, եւ մեզ վստահեցրել են, որ այս պահին խնդիր չկա։ Այս պահին ձվի դեֆիցիտի խնդիր չկա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930