Արդեն 2 օր է՝ Վանաձորում չի աշխատում քաղաքի ամենակենտրոնում գտնվող լուսացույցը: Տիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկում երեկվանից լուսացույցերը չեն աշխատում, կարգավորող էլ չկա. «Բա որ մի հատ վթար լինի, կամ մի բան, ո՞վ պետք է պատասխան տա: Խեղճ վարորդն ի՞նչ անի»,- դժգոհում է վարորդ Արտակը:
Վարորդները փորձում են մեկը մյուսի նկատմամբ հարգանք ցուցաբերելով՝ ինքնուրույն կարգավորել խաչմերուկն ու վարել առանց վթարների. «Ո՞ւմ դիմենք, քաղաքում ղեկավա՞ր է մնացել, որ կարողանանք դիմենք: Ճիշտն ասած՝ նույնիսկ չգիտեմ, թե հիմա ո՞վ է պատասխանատուն, որ կարողանանք գոնե դիմենք, ասենք՝ կարգավորեք հարցը: Տաքսի եմ վարում, օրը 20 անգամ նույն էս հատվածով անցնում եմ, վտանգավոր է շատ: Ծայրամաս չի, թե ասենք էլի ոչինչ՝ քիչ է երթևեկությունը»,- ասում է տաքսու վարորդ Մարտունը:
Այս պահին վարորդները փորձում են ինքնուրույն գլուխ հանել ստեղծված իրավիճակից՝ հույսները դնելով վարորդական գիտելիքների ու տարիների ընթացքում ձեռք բերած փորձի վրա:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ