Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել քննարկված հարցերին։
Հատկապես նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի շահերը պաշտպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ու բարօրություն հաստատելու համար ձեռնարկվելիք քայլերը։