Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայտնի չէ, թե Քարագլուխ-Շիկաքար տարածքում ադրբեջանցիները մինչեւ ուր են հասել, բայց այնտեղ ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնց ճակատագիրն անհայտ է». Համլետ Պետրոսյանը. «Ազգ»

Ապրիլ 08,2022 11:50

Արցախից 8.500 քկմ. տարածք Ադրբեջանին է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Դրանից հետո ադրբեջանական զինուժը շարունակել ու շարունակում է քայլելով զավթել Արցախի՝ հայկական, ավելի ճիշտ՝ ռուսական վերահսկողության տակ անցած պատառիկը: Միայն Աղդամի, Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններում 500-700 հուշարձան ենք ունեցել: Հայտնի չէ, թե դրանցից որքանն է այսօր «ողջ մնացել»: Իսկ ընդհանուր առմամբ Արցախում գույքագրված է եղել 5000 հուշարձան:

Ադրբեջանցիները դեռ պատերազմի ժամանակ էին պղծում, ոչնչացնում հայկական կոթողները եւ այդ տեսագրություններն անխնա տարածում: Ադրբեջանական վանդալիզմը դատապարտող մի քանի կոչերից բացի, մեր կողմից ոչ մի հետեւողական, նպատակային քայլ չեղավ: Վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նույնիսկ հայտարարեց, թե Արցախի պատմամշակութային հուշարձանների հետ կապված խնդիրը արտգործնախարարության դաշտում է, ոչ թե իր ղեկավարած գերատեսչության:Այսքանը:

Իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, մնաց, որ Արցախի պատմության ու մշակույթի հուշարձաններո՞վ պիտի հետաքրքրվեն:

Ադրբեջանական զինուժը մտավ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, քայլելով գրավեց այն, անցավ Քարագլխի հատված, զավթեց նաեւ բարձունքը, որը ռազմավարական նշանակություն ունի: Բարձրավանդակը նվաճելով՝ բացվում են Ստեփանակերտի դարպասները. սա նվազագույն աղետն է:

Քարագուխ-Շիկաքար  տարածքը հիշատակվում է դեռ 9-րդ դարից: Այստեղ է Սահակ Սմբատյանի ամրոցը:

«Արցախի, Արցախի մելիքությունների ակունքները գալիս են 9-րդ դարից: Շիկաքարում հնավայրերի 4 տեսակ կա: Մեկը հենց բուն Շիկաքարն է, ժայռերի մեջ քարայրեր կան: Ազոխի արշավախումբը 2011 թվականին փորձել է դրանք հետազոտել: Շիկաքարի պարսպի հատվածները պարզ երեւում են:

Երկու լեռնաբազուկ կա, մի բազկի վրա Հին Շիկաքարն է, նաեւ Քարագլուխ անվամբ հին գյուղատեղիները՝ երկու եկեղեցիներով: Բուն Շիկաքարի գերեզմանոցը հասնում է մինչեւ 20-րդ դարի կեսեր: Այսինքն՝ այնտեղ կան ոչ միայն հին, այլեւ նոր շիրմաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Կան նաեւ 13-րդ դարի, օրինակ՝ 1253 թվականի խաչքարեր՝  հայերեն արձանագրությամբ:

Հայտնի չէ, թե Քարագլուխ-Շիկաքար տարածքում ադրբեջանցիները որտեղ են, մինչեւ ուր են  հասել, բայց մի բան պարզ է, որ այդտեղ մենք ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնց ճակատագիրն անհայտ է»,- ժամանակին Արցախում արված լուսանկարները ցույց տալով ու դրանց հիման վրա բացատրելով՝ ասում է հնագետ Համլետ Պետրոսյանը:

Ադրբեջանցիների հերթական տեսագրությունը սենսացիա առաջացրեց: Նրանք քանդել-ավերել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի «Կալեն խութ» կոչվող 9-12-րդ դարերի հայկական գերեզմանոցը, հողի տակից մարդկային ոսկորների, գանգի մնացորդներ հանել ու ներկայացրել, թե իբր դրանք 1992 թվականին Իվանյան (Խոջալու) գյուղում  սպանված ադրբեջանցիների մնացորդներն են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930