Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, արտասվեցին էլ, դժգոհ էլ եղան, ջերմ էլ եղան. Աննա Հակոբյան

Ապրիլ 08,2022 11:00

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել։

Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գրեթե միստիկա էր, թե ինչ միջավայր է Պռոշյան փողոցով երկար ձգվող դարպասից ներս։

Երեկ շուրջ 600 հոգի Հայաստանի բոլոր մարզերից ՀՀ վարչապետի կեցավայրում էին։ Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։


Ամենայն հարգանքով, իհարկե, բայց միջոցառումը բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված։

Նրանք ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, արտասվեցին էլ, դժգոհ էլ եղան, ջերմ էլ եղան։ Իրար հետ ապրեցինք այդ օրը։

Այլ բան, որ ֆուրշետի ֆորմատն էինք ընտրել, որ հնարավորինս անկաշկանդ մթնոլորտ լիներ, կանայք զբոսնեին, ծանոթանային, շփվեին նաեւ միմյանց հետ, երեխաները վազվզեին։ Բայց մինչեւ բոլորովին վերջերս միստիկական համարվող տարածքում թերեւս այդքան հեշտ չէ միանգամից անկաշկանդ լինել։ Այնպես որ՝ միայն երեխաները վազվզեցին։ Այն էլ՝ մամաները, հավանաբար, սաստում էին։

Հատուկ շնորհակալություն ՔՊ կին պատգամավորներին, միջոցառմանը ներկա պետական պաշտոնյաների կանանց, պաշտոնյա կանանց, ովքեր տեսնելով, որ հյուրերը ամաչում են մոտենալ հյուրասիրության սեղանին՝ իրենք սկսեցին մատուցել նրանց։


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930