Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հատկանշական է, որ Բրյուսելում 2 առանցքային հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնց առաջնահերթությունը Հայաստանն արդեն տեւական ժամանակ ընդգծում է. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 08,2022 10:36

Բրյուսելյան հանդիպումից առաջ ադրբեջանական մամուլը ողողվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները քննադատող եւ գործունեությունը նսեմացնող հրապարակումներով: Այս վարքագիծը պատերազմից հետո պաշտոնական Բաքվի վարած արտաքին քաղաքականության հիմնական գիծն է: Ադրբեջանի առաջնորդը նախ հայտնել էր, թե 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել հակամարտության լուծման ուղղությամբ, իսկ դրանից հետո էլ անիմաստ էր անվանել նրա գործունեությունը: Ընդ որում՝ պնդելով, թե Արցախի խնդիր «այլեւս չկա»՝ նկատի ունենալով, որ այն լուծել է պատերազմի միջոցով:

Սակայն Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ Արցախ չի կարող ոտք դնել, համենայն դեպս՝ խաղաղ պայմաններում, քանի որ արցախյան հիմնահարցը պատերազմով ոչ թե լուծվել է, այլ ավելի է խորացել, եւ վաղ թե ուշ կողմերը նստելու են բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ հիմնական դերը վերապահված է միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Վերջինս արդեն սկսել է իր գործողությունների ակտիվ փուլը՝ Հայաստանին փոխանցելով Ադրբեջանի հինգ առաջարկները եւ հետ ստանալով Երեւանի պատասխան երկու լրացված առաջարկները՝ արցախահայության անվտանգության եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ: Այս միտումը՝ ԵԱՀԿ հարթակն օգտագործելը, նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման գործընթացը դիտարկվում է Արցախի հիմնահարցի, այն է՝ նրա կարգավիճակի հարցին զուգահեռ եւ այդ առաքելությունն արդեն 30 տարի ստանձնած կառույցի միջոցով:

Հատկանշականն այն է, որ Բրյուսելում երկու առանցքային հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնց առաջնահերթությունը Հայաստանն արդեն տեւական ժամանակ ընդգծում է: Դրանք են՝ սահմաններին անվտանգության ապահովման խնդիրները եւ Արցախի կարգավիճակի խնդրից առանձին՝ պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի մեկնարկը: Եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմի համար ձեռնտու թեզեր կան նաեւ հանդիպումից հետո հրապարակված՝ Շառլ Միշելի ուղերձում:

Բրյուսելյան հանդիպումը փաստեց մեկ բան՝ եվրոպական կառույցներն ուժեղացնում են ճնշումներն Ադրբեջանի իշխանությունների վրա, եւ դա արվում է ի պատասխան պաշտոնական Բաքվի այն հայտարարություններին, թե Մինսկի խումբն այլեւս անելիք չունի: ԵԽ-ից եկած բոլոր պաշտոնական հաղորդագրություններում ընդգծված են Հայաստանի ներկայացրած խնդիրներն ու դիտարկումները, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հին աշխարհամասի կառույցներն այլեւս «հալած յուղի» տեղ չեն կարող ընդունել Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականության կեղծ հիմնավորումները: Պաշտոնական Բաքուն ուզի՝ թե չուզի պետք է հնազանդություն դրսեւորի, առավել եւս, որ եվրոպական կառույցը դրա դիմաց միլիարդավոր եվրոների աջակցություն է խոստանում, իսկ Ալիեւը չի կարող դրանից հրաժարվել՝ պատերազմի ընթացքում կրած հսկայական կորուստներն աչքի առաջ ունենալով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930