Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտադրանք եղել է ոչ բարյացակամ երկրներին, չեմ կարծում, որ ՌԴ-ն մեզ պարտադրել է ռուբլիով վճարել. Գարեգին Բաղրամյան. «Հրապարակ»

Ապրիլ 08,2022 10:26

Վերջերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Երեւանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ հետեւանքներ կարող է առաջացնել գազի սակագնի եւ տնտեսության տեսանկյունից։

«Չեմ կարծում, որ լուրջ հետեւանքներ կառաջացնի, բայց տնտեսության առումով պետք է երեւի թե հարցն ուղղել Կենտրոնական բանկ կամ էկոնոմիկայի նախարարություն, այսինքն՝ ելնելով դրամավարկային քաղաքականությունից, թե ինչքանով է նպատակահարմար ինչ արժույթով առնելը, դա արդեն իրենք կպատասխանեն»,- ասաց Բաղրամյանը։

– Իսկ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի կողմից նպատակը ո՞րն է, որ պարտադրում են ինչպես եվրոպական երկրներին, այնպես էլ  դաշնակից Հայաստանին՝ ռուսական ռուբլով վճարել իրենց վաճառած գազի դիմաց։

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ պարտադրել է ռուբլով վճարել։ Ինչքան ես եմ տեղյակ, պարտադրանք եղել է ընդամենը Ռուսաստանի ոչ բարյացակամ երկրներին, եւ, իմ կարծիքով, դա ընդամենը ուղղված է ռուբլու փոխարժեքի կայունացմանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930