Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետների պակաս չունենք, պետությանը մնում է ականջալուր լինել. տնտեսական անվտանգությունը ազգային անվտանգության կարեւորագույն մաս է. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 08,2022 10:15

Դատելով վիճակագրական կոմիտեի թվերից՝ գնաճի տեմպն արագացել է։ Ըստ այդմ՝ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (խոսքը 2022 թ. մարտ ամիսը 2021 թ. մարտի նկատմամբ ժամանակահատվածի մասին է) 7.4 տոկոս է կազմել, իսկ 2022 թ. փետրվարի նկատմամբ` 1.8 տոկոս: Սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների մասով ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 12.8 եւ 2.3 տոկոս, ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների մասով՝ 7.3 եւ 1.5 տոկոս, հագուստի եւ կոշիկի մասով՝ 7.2 եւ 0.1 տոկոս։ Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի թանկացման մասով տվյալների կարիք չկա, քանզի ամեն ամիս դրա ծանրությունը շոշափելի զգում ենք։ Դե, իսկ առողջապահության, հանգստի ու մշակույթի ոլորտների մասով էլ չենք խոսում, քանզի դրանք այլեւս շքեղություն են ու, ցավոք, մեր առաջնային պահանջմունքների զամբյուղից դուրս մղված։

Կարող է հնչել տարածված «ստանդարտ» հարցը. դե միայն մեր երկրում չէ այսպես։ Այո, միայն մեզ մոտ չէ, որ այս վիճակն է։ Եվ հասկանալի է նաեւ, որ մեր տնտեսությունը միջազգային տնտեսական փոփոխություններից զերծ մնալ չի կարող, մանավանդ որ մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից։ Բայցեւ՝ մեր երկրի տնտեսությունն այնքան մեծ ու խորքային ինտեգրված չէ համընդհանուր միջազգային տնտեսությանը, որ գլոբալ բացասական շարժերն այդչափ խորքային ազդեն մեզ վրա։ Գուցե անհեթեթ թվա, բայց տնտեսագետները մեկ անգամ չէ, որ ասել են, թե միջազգային տնտեսական այս խառնաշփոթում մեր ցածր կենսամակարդակը դիմակայելու գործոններից է։ Ի վերջո՝ մեր հիմնական խնդիրը ոչ թե այլ երկրների տնտեսական պատկերին նայել, իբր համեմատվել ու մխիթարվելն է, այլ՝ հստակ քայլեր ձեռնարկելով՝ մեր տնտեսությունը ոտքի հանելը։ Պետք է տնտեսության առաջնային ոլորտներում ճգնաժամային իրավիճակներից բխող որոշումներ կայացնել, հարկ եղած դեպքում՝ կտրուկ ու ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել։ Մենք մասնագետների պակաս չունենք։ Մասնագետներն էլ պարբերաբար ասում են իրենց խոսքը։ Պետությանը մնում է ականջալուր լինել ու գործի անցնել։ Որովհետեւ տնտեսական անվտանգությունը մեր ազգային անվտանգության կարեւորագույն մաս է, որովհետեւ այդ անվտանգությունը տնտեսական ուժեղ համակարգ է ենթադրում, դա էլ իր հերթին՝ բարեկեցություն։ Առանց մեկի չի լինի մյուսը։ Որովհետեւ տնտեսությունը բանակ է կերակրում, բանակն էլ ապահովում է անվտանգությունը։ Սա է պարզ շղթան, որն անխախտ պահելու համար պետք է լուծել տնտեսության առջեւ ծառացած խնդիրները, որոնց լուծումներն ու ուղիները կան։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930