Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանում ենք չէ՞, որ, եթե արցախահայությունը դուրս գա, հաջորդը լինելու է Սյունիքը. Թեւան Պողոսյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ապրիլ 07,2022 21:15

«Հաստատվեց այն մտավախությունը, որ գործող Հայաստանի իշխանությունները Արցախը մոռացության են ենթարկել կամ հանձնել են այն, եւ ամբողջովին ներգրավվել են ադրբեջանա-թուրք օրակարգի սպասարկմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, վերլուծաբան Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ հետեւություններ պետք է անել Բրյուսելի եռակողմ հանդիպումից:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Պարոն Պողոսյանն ասաց. «Հասկանալի է, որ աշխարհում կլինեն երկրներ, որոնք իրենց շահերից ելնելով շատ կողջունեն թուրք-ադրբեջանական օրակարգը, քանի որ հենց իրենց շահերից է բխում: Բայց, այս պարագայում մենք մոռանում ենք, որ մենք Հայաստան ենք եւ մեր շահերը չեն միայն: Դա Արցախի չհիշատակում է, խնդիրների տարբեր ներկայացումը»:

Ըստ Թեւան Պողոսյանի, երբ մի ինչ-որ դրական բան է լինում Հայաստանի համար, եթե նույնիսկ պայմանավորվում են, որ գրավոր տեքստ չլինի, առնվազն «լայվերի» տեսքով խոսում են այդ մասին, բայց բրյուսելյան հանդիպումից ոչինչ չտեսանք. «Տեսանք 3 տեքստ, որոնք միմյանցից տարբեր էին. «Երեկվա եւ կառավարության այսօրվա տեքստերն այնքան էին իրարից տարբերվում, որ կարելի է նույնիսկ կասկածել, թե կարո՞ղ է սա այն հայտնի անեկդոտի նման է, որ ասում է՝ հա ինչ անեմ, դու էլ ասա: Եկել են այստեղ ասում են եւ մեր համար են ասում: Բայց, երեւի ամենասկզբից Ադրբեջանի համար փորձել են այլ տեքստեր հրապարակել: Եվ առաջին տեքստերը ավելի շատ նման էին՝ Արցախ չհիշատակել, խուսափել դելիմիտացիաների մասին, բայց ոչ թե մեր գլխավոր խնդիրների մասին»:

Թեւան Պողոսյանի պատկերացմամբ, Հայաստանը պետք է համախմբվի եւ կարողանա աշխարհին համոզել, որ գործող իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի, արցախահայության շահերը եւ ցույց տա, որ Արցախի հանրապետության հետ իրար թիկունքի կանգնած ամեն ինչ անելու են. «Դա կլինի ծրագրային իմաստով, օրինակ՝ նախաձեռնող գաղափարներ իրագործենք՝ ինչպիսին է, օրինակ՝ Արցախը 2030-ին 200 հազարանոց, այնտեղ հայ պահելով: Մենք հիմա պետք է պայքար տանենք իրավունքը պաշտպանելու եւ, եթե նույնիսկ մոտակա ժամանակներում չկարողանանք իրավունքի համար պայքար տանելու, ապա առնվազն փոխանցելու հաջորդ իշխանություններին, որ կարողանանք այդ ժամանակ իրավունքը վերջնական կորցրած չլինենք: Այս խնդիրը մենք այսօր պետք է դնենք»:

Մեր հարցին՝ դուք տեսնո՞ւմ եք այդ դիմադրությունը Հայաստանում, պարոն Պողոսյանն ի պատասխան ասաց՝ պետք է դա գիտակցենք, լավագույնս հասկանանք՝ եթե, ի վերջո, գալու է հասնի այն կետի, որ ճանաչելու են Ադրբեջանի անկախությունը՝ Արցախը մեջը ներառելով, արցախահայությունն այնտեղ չի մնալու: Հիշում եք Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ մի օր Մեղրին պայթելու է Երեւանում: Հասկանում ենք չէ՞, որ, եթե արցախահայությունը դուրս գա, հաջորդը լինելու է Սյունիքը: Այսինքն՝ Արցախը մի օր պայթելու է այստեղ»:

Այսինքն, ըստ Թեւան Պողոսյանի, հայոց պետականության խնդիրն է կանգնած եւ այս գործընթացը ոչ թե միայն պետք է դիտարկենք Արցախի շուրջ, այլ համալիր. «Պետք է պահանջենք Արցախի անկախության ճանաչում, գործողություններ անել, որով կնպաստենք, որ Արցախում մեր հայրենակիցները զգան, որ այնուամենայնիվ, հայ ազգը տեր է կանգնում: Արցախի Ազգային ժողովի հայտարարությունն ինչի՞ մասին էր: Կոչ էր հայությանը, որ մենք միայն միասնական կարող ենք հաղթահարել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Իսկ անցած 30 տարում դու ուր էիր Թևան։ Դոշ տված Ղարաբաղյան կլան էիր պաշտպանում խի էս մոռացել։ Հիմա բոլորդ սուրբ եք, երբ բանակից էինք խոսում թռնում էիր երեխաներիս, հիմա ինչ մի կատու ես ճղում, թե կարծում էիր տրանսատլանտիկ քո գործերի լավագույն սնուցող կոնֆլիկտը ինչքան մնա էնքան լավ։ Մի հատ տեսեք էն թշվառությունը որի մեջ հասարակ արցախցին գոյատևել է 30 տարի։ Ինչ էիք անում էն ժամանակ։ Հիմա ամեն մեկը իր հերթին էս տհաս իշխանություններին է վրա տալիս ինքնահաստատվում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930