«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր 24 պետություն ՄԱԿ-ում քվեարկել են Ռուսաստաի օգտին և Հայաստանը դրանց թվում չէր։ Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում։
Եթե նախկինում Հայաստանը (քվեարկություններով) ամենառուսամետ թոփ-10-ում էր, ապա այսօր կա առնվազն 24 պետություն, որ ավելի ռուսամետ են քվեարկում, քան մենք։
– Այսօրվա քվեարկությունը ՌԴ-ին` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու (անդամությունը կասեցնելու) մասին էր և Հայաստանը դրան չմասնակցեց»։
Կարդացեք նաև