ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում երկարատև դադարից հետո այսօր բացվել է ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Ցուցահանդեսում ներկայացված են ուսանողների՝ գոբելենի, մետաքսանկարչության, կարպետագործության, նկարչության ինքնատիպ աշխատանքներ։ Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ կիրառական ֆակուլտետի դեկան Վահան Աղաբաբյանը, Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը։
Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակով ու պատերազմով պայմանավորված երկարատև լռությունը չի խանգարել մեր արվեստագետներին ստեղծագործել։ Համալսարանի դասախոսներն իրենց հերթին բարեխղճորեն են կատարել իրենց աշխատանքը՝ ուսանողներին փոխանցելով այնպիսի հմտություններ, որոնցով նրանք կլինեն իրենց ոլորտի առաջատար մասնագետներ։
Լիա Ճաղարյան
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Արտյոմ Դալյանի