Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացել էին հավատարմության երդում տալու, որ իրենց՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները ձևական են». Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ապրիլ 07,2022 19:20

«Պետք չէ ռուս-ուկրաինական հակամարտությանը նայել՝ որպես միջադեպ, հակամարտություն, պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա՝ 2014-ից ի վեր արևմտյան աջակցությամբ վարվում է Ռուսաստանը տրոհելու քաղաքականություն: Զուգահեռ տանելով մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Երբ ասում էինք, որ ամեն բան ուղղված է հենց ՌԴ-ն տրոհելուն, որ ի դեմս Բրյուսելի, Վաշինգտոնի աջակցության փորձելու են տարբեր ռազմական օջախներ ստեղծել ՌԴ-ի շուրջ և նպաստել, որ ՌԴ-ն տրոհվի, շատերը սա լուրջ չէին ընդունում: Բայց ծրագիրն ընդունված էր: Այդ տրամաբանության շրջանում Հայաստանում տեղի ունեցավ 2018-ի հայտնի հեղափոխությունը կամ հեղաշրջումը»:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ տարածաշրջանային, համաշխարհային զարգացումների ֆոնին միշտ ՀՀ-ն է դառնում թիրախ: Այս առիթով ասաց. «Սրա հիմնական մեղավորը տվյալ ժամանակաշրջանի հայկական էլիտան է: Չկարողացանք գիտակցել՝ ինչի համար է տեղի ունեցել 2018-ի հեղափոխությունը, 2020-ին չկարողացանք հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ ադրբեջանաթուրքական ահաբեկչական կազմավորումների համատեղ հարձակումն Արցախի վրա»:

Անդրադառնալով Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը՝ նա ասաց. «Այդ հանդիպումը բացառապես կապված է նրա հետ, թե ինչ տեղի է ունենում ՌԴ-ում և Ուկրաինայում, թե այդ պատերազմի արդյունքում ինչ է արձանագրվելու: Ուղղակի կանչել էին մեր և Ադրբեջանի պետությունների ղեկավարներին՝ ասելու, թե իրենց դիրքորոշումը որը պիտի լինի: Նրանք գնացել էին հավատարմության երդում տալու, որ իրենց՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները ձևական են»:

Դիտարկմանը, բայց պաշտոնական Մոսկվան ողջունել է այդ հարաբերությունները, Գառնիկ Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Եթե գնում են, օրակարգն ասում են՝ Ադրբեջան-ՀՀ հարաբերությունների զարգացումն ու նորմալացումն է, ՌԴ-ն այլ բան ասել չի կարող. պարտավոր է ողջունել»:

Խոսելով բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ քաղաքական գործիչն ասաց. «Այն հայտարարությունը, որ արվել է, դրանում ոչ միայն հայանպաստ ոչինչ չկա, այլև բացառապես հակառակ է մեր շահերին: Ոչինչ չի ասվում այն բանի համար, որ բոլոր այն նախապայմանները, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրել են ՀՀ-ի վրա: Դա նշանակում է, որ բոլոր այդ նախապայմանները արևմուտքի համար էլ ընդունելի են և վաղը մյուս օրն այդ նախապայմանների լեզվով են խոսելու մեզ հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Տիպիկ գործակալական մուտիլովկա։ Ծախու արարած

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930