Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեզ էլ հետը՝ բիրիքով: Դե, որ ասում է՝ на нет и суда нет: Նստեք, որ հրաժարվում եք». Գագիկ Ջհանգիրյանը՝ Արտուշ Գաբրիելյանին

Ապրիլ 07,2022 18:30

«Ստանալով արդարադատության նախարարության կողմից իմ վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը՝ համապատասխան պատասխան եմ պատրաստել, որն ուղարկել եմ և՛ ԲԴԽ, և՛ արդարադատության նախարարին, հետևաբար այս պահին ես որևէ ավելացնելու բան չունեմ»,-Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նիստի ընթացքում հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲԴԽ-ն քննում է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով  ՀՀ արդարադատության նախարարի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, դատարանի դահլիճում հայտարարել էր. Գագիկ Հարությունյանը մանրամասնեց. «Քննության առնելով մեղադրյալի կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ դատավորը որոշել է մերժել այն՝ վերջինիս՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, սխալ է մեկնաբանել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը. մեկնաբանել է մինչև 2019-ի դեկտեմբերի 14-ը եղած խմբագրությամբ: Ուստի հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման, արդյունքում չի քննել կալանավորման հիմքերի առկայության հարցը»:

Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ որևէ դիրքորոշում չի ցանկանում հայտնել ու հավելեց. «Նաև իմ իրավունքից օգտվելով՝ հրաժարվում եմ ընդհանրապես բոլոր հարցերին պատասխանելուց»:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ հարուցող մարմնի՞, թե՞ մեր հարցերին էլ, Արտուշ Գաբրիելյանը պատասխանեց՝ բոլորի: Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց. «Մեզ էլ հետը՝ բիրիքով: Դե, որ ասում է՝ на нет и суда нет: Նստեք, որ հրաժարվում եք»:

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930