Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլն ինքը բարձրացել է մահվան արահետը ու մեզ՝ ժողովրդին էլ է ուզում իր հետ տանի». Լեւոն Հայրյան

Ապրիլ 07,2022 17:58

«Եկեք մի հատ մոնիտորինգ անենք՝ այդ հանդիպումից առաջ որեւէ մեկը Նիկոլից դրական կամ բացասական բան սպասո՞ւմ էինք, որեւէ բան սպասո՞ւմ էինք: Կամ այս 4 տարվա մեջ Նիկոլը որեւէ տեղից դրական արդյունքով եկե՞լ է»,- այսօր Արցախից տեղահանվածների բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը՝ խոսելով երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Շարլ Միշել եռակողմ հանդիպման մասին:

Նա ասաց, որ պետք է իշխանությունները հրաժարական տան ու մի բան հասկանան՝ ազգին ու ժողովրդին վնաս են տալիս. «Մենք չենք ուզում Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվել՝ մեր փախստականի նուրբ կարգավիճակից ելնելով: Բայց հիմա պետք է քաղաքական ուժերը բոլոր ամբիցիաները մի կողմ դնեն ու միավորվեն»: Նա ասաց, որ եթե այս 4 տարվա ընթացքում իշխող ուժը պետությանը մի լավ բան չի արել, ինչո՞ւ պիտի հիմա մի կախարդական բան լինի:

Նա ասաց, որ իրենց՝ Արցախից տեղահանվածների հարցով որեւէ մեկը բացատրություն չի տալիս՝ ինչ է լինելու իրենց հետ՝ ոչ Փաշինյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը. «Նիկոլն ինքը բարձրացել է մահվան արահետը ու մեզ՝ ժողովրդին էլ է ուզում իր հետ տանի: Չի կարելի, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930