Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր չէ այս փուլում գնալ սահմանազատման և սահմանագծման, եթե չի դիտարկվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Արամ Սարգսյան. Ա1+

Ապրիլ 07,2022 17:52

Ա1+. Դուք ձեր քարոզարշավին չեք ասել, որ Արցախը թողնելու եք Ադրբեջանի կազմում։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ՝ Բրյուսելում, տեղի ունենած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմաը։

Արամ Սարգսյանի խոսքով՝ հնարավոր չէ այս փուլում գնալ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի, եթե չի դիտարկվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս համատեքստում Արամ Սարգսյանը նկատում է, որ պետք է անցկացնել հանրաքվե, որն էլ ինքնորոշման իրավունքի արտահայտումը կլինի։

Անդրադառնալով ներհայաստանյան տիրող իրավիճակին՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը նկատում է, որ գործող իշխանությունները հակառուսական հիստերիա են բարձրացրել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930