Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ վերադարձ այսօր հնարավոր չի, ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են». Լեւոն Հայրյան

Ապրիլ 07,2022 17:02

Արցախից տեղահանվածներն այսօր կառավարության մոտ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով իրենց վերադարձնել Շուշի, Հադրութ, եւ վերադարձնել Արցախը: Հաջորդ պահանջը իրենց փախստականի կարգավիճակ տալն է:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն ասաց, որ ստորագրահավաք են կազմակերպել, արդեն 2500 մարդու ստորագրություն կա, որ պահանջներին հավատարիմ են մնում: Հարցին՝ Արցախում բնակարանաշինության տարբեր ծրագրեր են անում, չե՞ք ուզում գնալ այնտեղ՝ նա պատասխանեց. «Հարցն այն է, որ Արցախ վերադարձ այսօր հնարավոր չի: Ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են: Մեր Արցախ չվերադառնալու այլընտրանքը ՌԴ-ն է, Ֆրանսիան, է, Իտալիան է, մեզ երաշխիք չեն տալիս՝ Արցախ վերադառնալու համար: Մեր համայնքի համարյա ամեն անդամ Արցախում ունի բարեկամ, ընկեր, հարազատ, որոնք պաշտպանության կարիք են զգում: Մեր պետությունը, քաղաքական դասը չի հայտարարում Արցախի բնակչության պաշտպանություն: Բոլորը խոսքերը մեկ արած դարձել են նոյեմբերի 9-ի թղթի սազանդարները: Իսկ նոյեմբերի 9-ի թուղթն էլ այն է, որ մեկ է, Արցախը պետք է տանք Ադրբեջանին, որովհետեւ նոյեմբերի 9-ի երաշխավորը՝ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, Նիկոլ Փաշինյանը չի հակադարձում, Ալիեւն էլ դե պարզ է, ասում է՝ Երեւանն էլ է Ադրբեջան»:

Խոսելով փախստականի կարգավիճակի անհրաժեշտության մասին՝ նա ասաց. «Դա մեզ համար ունի քաղաքական ենթատեքստ: Որոշները մեկնաբանում են, թե ուզում եք փախստականի կարգավիճակ ստանալ՝ Հայաստանից գաղթելու համար: Ո՛չ: Մենք ուզում ենք համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ մեզ այնտեղից քշել են: Հայաստանը Սիրիայից եկած հայերին քաղաքական որոշումով կարգավիճակ տվել է: Հիմա վախենում են քաղաքականությունից խոսել, որովհետեւ ենթարկվում են այլ կենտրոնների եւ սեփական քաղաքականություն չեն վարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930