Ermenihaber. Ադրբեջանի զինուժը թուրքական բանակի սակրավորների ստորաբաժանման օգնությամբ ականազերծման աշխատանքներ է անում Արցախի բռնազավթված տարածքներում և հարակից շրջաններում։
Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակիցը հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչև օրս ականազերծվել է 23.000 հեկտար մակերեսով գոտի։
Այդ ընթացքում և տարածքում հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 26.000 չպայթած զինամթերք, 19.000 հակահետևակային և 10.000 հակատանկային ական։
Նշվում է, որ հայկական ուժերի ականապատած տարածքներում 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականների պայթյունից սպանվել է 37 ադրբեջանցի։ Նշված ժամանակահատվածում ականի պայթյունից վիրավորվել է 111 ադրբեջանցի զինվոր և 49 խաղաղ բնակիչ։
Հիշեցում է արվում, որ Հայաստանը իր ռազմագերիների դիմաց Ադրբեջանին է հանձնել ականապատ տարածքների քարտեզներ։
Կարդացեք նաև
«Բայց դրանք ունեն ընդամենը 25 տոկոս ճշգրտություն»,- դժգոհում է թուրքական աղբյուրը։