«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Շարլ Միշել-Իլհամ Ալիեւ-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը՝ ասաց, որ ինքը երեկ մինչեւ ուշ գիշեր անհամբեր սպասել է հրապարակվելիք տեղեկությանը: «Չթաքցնեմ, առավել հետաքրքրությամբ սպասում էի, թե ադրբեջանական մամուլն ինչպես կարձագանքի տեղի ունեցածին: Իրենք իրապես շահագրգռված են ասել այն, ինչ տեղի է ունեցել, որովհետեւ գիտակցում են Շարլ Միշելի շահագրգռվածությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի տիրույթից եվրոպական տիրույթ տեղափոխելը: Ավաղ, սպասումներս արդարացան, որովհետեւ հայանպաստ չեն»:
Պարոն Գեղամյանը նշեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվել են համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել եւ հրապարակել է հայտարարության ամբողջական տեքստը, որում Լեռնային Ղարաբաղ եզրույթը ընդհանրապես բացակայում է: «Ավելին ասեմ. այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Խրամորթում, Քարագլխում, Փառուխում, դրանք, անունները չհիշատակելով, բնութագրվում են որպես բարդ իրավիճակ Հարավային Կովկասում: Այսինքն, ամեն գնով խուսափում են Լեռնային Ղարաբաղը հիշատակել ընդհանրապես: Իսկ դա նշանակում է, որ դիվանագիտական լեզվով ասած, նրանք՝ Եվրոպական խորհուրդը՝ ի դեմս իր ղեկավարի, ընդունել է, որ դա Ադրբեջանի ներքին հարց է եւ իրենք կոչված չեն Եվրախորհրդում քննարկել Ադրբեջանի ներքին հարց: Եվ դա պատահականություն չէ:
Որպեսզի մենք չընկնենք ի սկզբանե հավաքական Արեւմուտքում հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ լարած ծուղակ, պետք է գանք ակունքներին: Սա նշանակում է, որ առաջին քայլով այդ կազմակերպությունների կողմից վարվող քաղաքականությունն է՝ ամեն գնով Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղեն բանակցային գործընթացից եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման անմիջական մասնակցությունից, հասնեն նրան, որ ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը դառնա իմաստազուրկ:
Եվրախորհուրդը եթե արդեն ընդունում է, որ դա Ադրբեջանի ներքին հարցն է՝ հրապարակավ չասելով, բայց ընդունած համատեղ տեքստին համաձայնել է վարչապետ կոչված Փաշինյանը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Քո դարդը տիրույթն է…. ու էս մարդիկ հավակնել են ու մաս են եղել անկախ Հայաստանի քաղաքական խավի… դրա համար էլ ռուսները Փառուխն էլ Խրամորթն էլ ու Ստեփանակերտն էլ կանձնեն, մեկ է նման պաշտպաններ ունեն։ Հինգերորդ շարասյունը գործողության մեջ