Լրահոս
Օրվա լրահոսը

«Պնդում եմ, որ իմ վերաբերյալ վարույթը քննվի դռնփակ». Արտուշ Գաբրիելյան

Ապրիլ 07,2022 15:32

Այս պահին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։

Նիստին ներկա են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ներկայացուցիչներ Հայկ Սանոյանը, Գագիկ Հարությունյանը:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց՝ մարտի 29-ին Արտուշ Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել նիստը դռնփակ անցկացնելու մասին: Գրիգոր Մինասյանը առարկեց:

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց. «Ես հիմա էլ պնդում եմ, որ իմ վերաբերյալ միջնորդությունը քննվի դռնփակ նիստով: Այս պահին կոնկրետ հիմքեր նշել չեմ կարող»:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ և միջնորդությունը մերժելու որոշում կայացրեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930